04/02/2016 09:55
ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն համաձայնության են եկել երկու նախարարական և երկու մարզպետի պաշտոնների շուրջ
«Ժամանակի» տեղեկություններով՝ ՀՅԴ-իշխանություններ բանակցություններում արդեն համաձայնություն է ձեռք բերվել երկու նախարարական և երկու մարզպետի պաշտոնների շուրջ: Հայտնի է նաև, թե ովքեր են զբաղեցնելու այս պաշտոնները:
Ըստ ՀՀԿ մեր աղբյուրի՝ համագործակցության հուշագրով ՀՅԴ-ն կստանա տարածքային կառավարման և էկոնոմիկայի նախարարների, ինչպես նաև Շիրակի և Արագածոտնի մարզպետների պաշտոնները: