04/02/2016 13:07
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Շահազիզյանը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից տեղեկացնեով նաև, որ հրաժարական է ներկայացրել նաև ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը:
Մինչև 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ավարտը ծանրամարտի ֆեդերացիայի հարցերով կզբաղվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Շահազիզյանը ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից: