05/02/2016 09:25
ԵՏ գործադիր մարմնի աշխատակազմի շուրջ 10 տոկոսը համալրված կլինի ՀՀ քաղաքացիներով
ԵՏՄ «վարչապետի» պաշտոնում Տիգրան Սարգսյանի առաջին որոշումներից մեկը լինելու է Հայաստանի քաղաքացիների համար ԵՏՄ տարբեր ստորաբաժանումներում հաստիքներ բացելը:
Ըստ «Հրապարակի» աղբյուրների, Տիգրան Սարգսյանին զայրացրել է այն, որ հավասար իրավունքներ ունեցող Հայաստանի համար ԵՏ հանձնաժողովի 1100 աշխատակիցներից ընդամենը 6 հաստիք է տրամադրված եղել Հայաստանին: Առաջիկայում ուժի մեջ կմտնի համապատասխան որոշումը, որի արդյունքում ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն դեպարտամենտների 5 տնօրենի, դեպարտամենտների 11 տնօրենի տեղակալների հաստիքներ, իսկ այլ պաշտոններում կնշանակվեն շուրջ 20 ՀՀ քաղաքացիներ:
Մրցույթներին մասնակցելու իրավունք կստանան ռուսաստանաբնակ, ինչպես նաև հայաստանաբնակ ՀՀ քաղաքացիներ: Ապագայում սպասվում է, որ ԵՏ գործադիր մարմնի աշխատակազմի շուրջ 10 տոկոսը համալրված կլինի ՀՀ քաղաքացիներով: