06/02/2016 10:00
ԱԺ Բյուջետային գրասենյակն արդեն սկսել է իր աշխատանքը
Ազգային ժողովում արդեն իր աշխատանքն է սկսել Բյուջետային գրասենյակը: Հունվարի 15-ին մրցութային կարգով գրասենյակի ղեկավար է նշանակվել Գագիկ Բարսեղյանը, ով մինչ այս ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետն էր:
Նրանից բացի գրասենյակը պետք է ունենա ևս չորս փորձագետ: Այս մասին գրել է «Հայկական ժամանակը»:
Հիշեցնենք, որ Բյուջետային գրասենյակը ստեղծելու համար անցած տարի ԱԺ կանոնակարգ օրենքում կատարվեց համապատասխան փոփոխություն: Այդ կառույցի առաքելությունը պետք է լինի ԱԺ խմբակցություններին կամ անհատ պատգամավորներին բյուջեի նախագծին, բյուջետային գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ մասնագիտական աջակցություն և տեղեկատվություն տրամադրելը: