06/02/2016 10:09
ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարելու՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունները հաստատելու համար
Չնայած մինչ երեկ հանրապետականներն անտեղյակ էին ԱԺ-ում սպասվող արտահերթ նիստի մասին, սակայն կառավարությունից վստահեցնում էին, որ եկող շաբաթվա մեջ արտահերթ են հրավիրելու՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունները հաստատելու համար, մասնավորապես, ՏԿԱԻՆ-ը դարձյալ տրոհելու արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների, որպեսզի վերջինը հանձնվի ՀՅԴ-ին (Դավիթ Լոքյանին)՝ առաջիկայում ձևավորվելիք կոալիցիայիշրջանակներում:
«Հրապարակի» տեղեկություններով, եկող շաբաթ ՀՀԿ-ն պատրաստվում է ոչ միայն Գործադիր մարմնի, այլ նաև ՀՀԿ խորհրդի նիստ հրավիրել, որից հետո էլ պաշտոնապես կհայտարարվի կոալիցիայի մասին: