06/02/2016 10:05
«Էյր Արմենիայի» պարտատերերի ժողովը հետաձգվել է
«Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ այս տարվա հունվարի 12-ին նշանակված «Էյր Արմենիա» ՍՊԸ-ի պարտատերերի առաջին ժողովը չի կայացել: Պատճառն այն է եղել, որ պարտատերերի պահանջների ցուցակը մինչ այդ չի հաջողվել հաստատել:
Պարտատերերի ժողովը հետաձգվել և նշանակվել է փետրվարի 16-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ընկերության մամուլի քարտուղար Սիրակ Համբարձումյանը թերթին փոխանցել է, որ իրենք առաջիկայում պատրաստվում են առողջացման ծրագիր ներկայացնել: