08/02/2016 17:09
Ինչո՞ւ է Համբուրգի սեքսուալ աստղը միայնակ. Bild-ն Իվետա Մուկուչյանից հարցազրույց է վերցրել
29-ամյա Իվետա Մուկուչյանը ներկայացնում է Հայաստանը ‹‹Եվրատեսիլ 2016››-ին: Հայաստանում նրան անդադար հետապնդում են լրագրողները, իսկ ահա Համբուրգում Իվետան կարող է մի փոքր հանգստանալ:
Ներկա պահին Իվետան պատրաստվում է մայիսին կայանալիք մրցույթին: Անվերջ նկարահանումների եւ ձայնագրությունների արդյունքում անձնական կյանքի համար ժամանակ գրեթե չկա: Այդ իսկ պատճառով այս գեղեցկուհու սիրտն ազատ է:
‹‹Այս պահին ես ամբողջովին կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա›› - գերմանական Բիլդ պարբերականին տված հարցազրույցում նշել է Իվետան: ‹‹Հենց այդ պատճառով էլ դեռ ոչ մեկին չեմ փնտրում: Տղամարդը պետք է շատ ուժեղ լինի, որպեսզի ինձ հետ հավասար կարողանա դիմանալ այս ամենին››:
Իվետան մենություն չի սիրում, ուստի շրջապատում է իրեն ընկերներով՝ մարդիկ, ովքեր հարազատ են եւ սիրում են նրան: ‹‹Իմ քույր Մարիաննան ինձ հետ միասին մեկնելու է Եվրատեսիլ: Նա այնտեղ է լինելու ոչ միայն որպես ինձ շատ հարազատ մարդ, այլև որպես իմ դիմահարդար››:
2009 թ-ին Իվետան մասնակցել է ‹‹Հայ սուպերսթար›› նախագծին եւ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Այդ օրվանից նա մեծ ճանաչում է ձեռք բերել Հայաստանում:
Իվետան շատ ոճային արտիստ է: ‹‹Շատ եմ սիրում բեմական հագուստներն ու դիմահարդարումը, բայց առօրյայում ջինսեր եւ սպորտային կոշիկներ եմ կրում: Սիրում եմ հարմարավետ եւ ոճային հագուստ››:
Թե′ բեմական շքեղ հագուստով, թե′ գործած գլխարկով՝ Իվետան միշտ սեքսուալ է: Ասում են, որ սեքսուալությունը ներքին հատկանիշ է ու հագուստն ամենեեւին կապ չունի: Իվետան այս վարկածի իսկական մարմնավորումն է: