08/02/2016 15:30
Ազգային կինոակադեմիայի նախագահ է ընտրվել Հարություն Խաչատրյանը
Ս. Փարաջանովի թանգարանում տեղի է ունեցել Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարում էր Կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը, ով հաշվետու ելույթով հանդես եկավ և ներկայացրեց չորս տարվա ընթցքում Հայաստանի ազգային կինոակադեմիայի կատարած աշխատանքները:
Դավիթ Մուրադյանի առաջարկով Հայաստանի ազգային կինոակադեմիայի հաջորդ փուլի ղեկավարման համար նախագահ է ընտրվել Եվրոպական կինոակադեմիայի անդամ, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Հայաստանի ազգային կինոակադեմիայի գլխավոր քարտուղար է ընտրվել կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:
Մարտ ամսին Հարություն Խաչատրյանի ղեկավարությամբ կգումարվի Հայաստանի ազգային կինոակադեմիայի բաց նիստը, որի ընթացքում կներկայացվի հաջորդ երկու տարիների գործունեությանը ծրագիրն ու կազմակերպության թարմացված կանոնադրությունը