09/02/2016 19:24
Դուդուկի ելևէջները Նարեկացուց մինչև այսօր
Օրեր առաջ Կոնսերվատորիայի ուսանող Արսեն Պետրոսյանը ներկայացրեց իր դեբյուտային ձայնասկավառակը, որում ներառված է 9 գործիքային երաժշտություն` Նարեկացի, Սայաթ-Նովա, գուսան Շերամ, ժամանակակից կոմպոզիտոր ամերիկաբնակ Արա Դինկչյան:
«Չարենցավան» անվանումով ձայնասկավառակի շնորհանդեսին ներկա էին մայրաքաղաքում հայտնի մշակութային ու քաղաքական հեղինակավոր դեմքեր Գագիկ Գինոսյանը, Գրիշա Սարիբեկյանը, Հովիկ Խալիկյանը և այլոք: Յուրահատուկ միջավայր էր ստեղծվել հրավիրված՝ երևանաբնակ ու օտարության մեջ բնակվող անգլախոս հյուրերի միջև, ովքեր հայտնի երաժիշտներ էին:
ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանը գովեստի խոսքեր հնչեցրեց իր սանի մասին՝ հավելելով, որ նա պատվով շարունակում է այն մեծ ճանապարհը, որով անցել են հայազգի դուդուկահարները:
Արսենը հաճելիորեն զարմացրեց իր կատարումներով, որի ժամանակ նրան նվագակցում էին հայ ավանդական երաժշտության անսամբլի երաժիշտները:
Ի դեպ, ձայնասկավառակ ունենալու գաղափարը իրականություն դարձնելու համար նրան մեծ աջակցություն էր ցուցաբերել ամերիկաբնակ Ռաֆֆի Մենեշյանը, ով հանդիսանում է Pomegranate music ընկերության նախագահը:
«Չարենցավան» անունը կրող ձայնասկավառակը շուտով հասանելի կլինի նաև համացանցում: