Անկախ ինձանից՝ համբուրեցի նրան. Վահագն Գալստյան և Շուշան Ղազարյան ամուսնական զույգը 12 տարեկան է

09/02/2016 20:26

Անկախ ինձանից՝ համբուրեցի նրան. Վահագն Գալստյան և Շուշան Ղազարյան ամուսնական զույգը 12 տարեկան է


Հանդիպումից տարիներ անց միայն հասկացան, որ ծնվել են միմյանց համար: Դերասան-ամուսինները ճակատագրական որոշումը կայացրեցին մեկ օրում և արդեն 12 տարի ապրում են սիրով ու ջերմությամբ պարուրված ընտանիքում:

Aysor.am-ի՝ «Եվ գլխավորը սերն է» խորագրի հերթական հյուրերն են Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Վահագն Գալստյանը և Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Շուշան Ղազարյանը: 

Առաջին հանդիպում, առաջին տպավորություն

Վահագն. Առաջին անգամ Շուշանին տեսել եմ 1994 թվականին՝ Թատերական ինստիտուտում: Նա սովորում էր դրամատիկական բաժնում, ես՝ երաժշտական թատրոնի և կոմեդիայի բաժնում: Բայց միայն տարիներ անց սկսվեց այն, ինչը, հավանաբար, պետք է լիներ:

Շուշան. Առաջին տպավորությունս իրենից բացասական էր (ժպտում է): Սովորելու տարիներին բացարձակ չենք շփվել, նույնիսկ չէինք բարևում միմյանց (ծիծաղում է):

Ճակատագրական հանդիպում

Վահագն. Այնպես ստացվեց, որ 2000-2001 թվականից երկուսս էլ սկսեցինք աշխատել նույն թատրոնում. Լևոն Թուխիկյանը Շուշանին հրավիրեց Դրամատիկական թատրոն, որպեսզի Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսում խաղար Ջոնիի կերպարում…

Շուշան. Այո, մեր հաջորդ հանդիպումը 2001 թվականին էր՝ Դրամատիկական թատրոնում: Այնտեղ աշխատելու շրջանում մեր շփումը նախ վերածվեց ջերմ ընկերության, այնուհետև՝ համակրանքի, իսկ հետո՝ արդեն սիրո:

Վահագնի «սրտի տիրակալներին» ընտրում էր Շուշանը

Վահագն. Թատրոնում հանդիպելուց հետո ես և Շուշանը դարձանք մտերիմ ընկերներ: Նրա հետ կիսվում էի իմ անձնական հարցերով: Երբ մի աղջկա էի հավանում, իրեն ասում էի, կարծիք հարցնում, նա էլ ինձ խորհուրդներ էր տալիս (ժպտում է):

Սովորական ընկերությունից մինչև անսպասելի համբույր և սիրո խոստովանություն

Վահագն. 2004 թվականի մարտի 19-ին ես հասկացա, որ իմ առջև կանգնած է այն մարդն, ում հետ ցանկանում եմ երկար քայլել… Այդ օրը հերթական անգամ որոշել էի՝ պետք է մի քիչ լիցքաթափվել, աշխատանքից կտրվել: Ես միշտ սիրել եմ փորձերից, ներկայացումներից հետո «կյանք մտնել», արվեստից դուրս գալ: Որոշեցինք մեր օրը որևէ հետաքրքիր վայրում անցկացնել… Զրուցելու ընթացքում անկախ ինձանից՝ համբուրեցի նրան: Բնականաբար, սկզբում դիմադրեց, բայց կարևորն այն էր, որ իր աչքերում անկեղծ պայծառություն տեսա, նրա աչքերի կախարդական փայլն ամեն ինչ ասաց իր փոխարեն: Նայեցինք միմյանց ու հասկացանք՝ սիրում ենք: Երկուսս էլ խոսքերի կարիք չունեցանք, սակայն մինչև այսօր ամեն օր ու ամեն վայրկյան կնոջս սիրո խոստովանություն եմ անում:

«Պաշտոնական» ժամադրություն

Շուշան. Երբեք չենք ժամադրվել ու թատրոնից դուրս հանդիպումներ չենք ունեցել: Պատճառն այն էր, որ առավոտից մինչև երեկո փորձերի ու ներկայացումների էինք:

Վահագնը ավելի ռոմանտիկ է

Վահագն. Երևի իմ տեսակից է, բայց ես մի քիչ ավելի շատ երազող եմ, ռոմանտիկ: Կարծում եմ, այդպես ավելի լավ է, տանից մեկը պետք է այդպիսին լինի (ծիծաղում է):  Մինչև այսօր, երբ կնոջս հարցնում եմ՝ հիշո՞ւմ ես՝  ի՞նչ օր էր (նկատի ունի մարտի 19-ը), անմիջապես չի մտաբերում: Բայց ես թվերի, իրադարձությունների հանդեպ շատ ուշադիր եմ, օրով ու ժամով ամեն ինչ հիշում եմ:

Կռիվներ՝ սիրած աղջկա համար

Վահագն. Այն ժամանակ կռիվներ չեն եղել, բայց ցանկացած պահի, եթե պատճառ լինի, որպես տան տղամարդ և սիրող ամուսին, միանշանակ կպաշտպանեմ ԻՄԸ:

Անկախության օրն ինձ զրկեցի անկախությունից

Վահագն. Այդ շրջանում միմյանց հետ վիճված էինք: Փորձից հետո գնացի Աբովյան՝ տուն: Ընկերներս զանգեցին, ասացին, որ Աբովյանում են, միանամ իրենց: Երբ միացա և տեսա, որ Շուշանն այնտեղ է՝ հասկացա՝ այդ ամենն ինքն է կազմակերպել (ժպտում է): Միշտ բոլորն ինձ հարցնում էին, թե երբ եմ ամուսնանալու: Այդ օրն էլ նման խոսակցություն եղավ ու ես կողմնորոշվեցի. բոլորի ներկայությամբ Շուշանին առաջարկեցի՝ կամուսնանա՞ս ինձ հետ: (Մտածում է) հետաքրքիր բան է կյանքը. փաստորեն, Անկախության օրն ինձ զրկեցի անկախությունից (ժպտում է)… Պատասխանն այո էր: Հաջորդ օրվանից սկսվեցին հայկական «վիճակները»՝ հանդիպում ծնողների հետ… Հարսանիք չենք արել, ուղղակի մտերիմներով Տեառընդառաջին հավաքվել, նշել ենք առիթը: Բայց որոշել ենք՝ մեր արծաթե կամ ոսկե հարսանիքին պսակադրվել: Կյանքը ցույց կտա: Կարևորը, որ մինչև այսօր միասին ենք ու սիրում ենք միմյանց:

Շուշան. Մոտ երկու-երեք տարի շփվեցինք ու մի օր էլ որոշեցինք ամուսնանալ: Ավանդական նշանադրություն, հարսանիք չենք արել. պարզապես մի օր Վահագի հետ գնացի իրենց տուն և մնացի այնտեղ (ժպտում է): 

Ամուսնացան ու առանձնացան

Շուշան. Ամուսնության հենց սկզբից բնակվում ենք առանձին:

Վահագն. Ծնողներիս հետ 40 օր ենք ապրել, հետո առանձնացանք ու փորձեցինք ստեղծել մեր տունը: Իմ հայրական տունն Աբովյան քաղաքում է, այնտեղ եմ ծնվել-մեծացել, բայց մենք Երևանում էինք աշխատում ու ամբողջ օրն այստեղ էինք անցկացնում: Հատկապես այդ տարիներին դժվար էր անընդհատ գնալ-գալը: Ես էլ տան ավագ որդին եմ ու վաղ թե ուշ պետք է առանձնանայի: Որոշեցինք այդ պրոցեսը շուտ սկսել: Բնական է, սկզբում ծնողները շատ էին անհանգստանում, մտածում էին՝ ինչպես պետք է անենք: Փառք Աստծո, այսօր հասել ենք լուսավոր մի կետի:

Կյանքն՝ ամուսնությունից հետո

Վահագն. Ճիշտ է, դժվարություններ էլ ենք ունեցել, բայց ընտանեկան կյանքը հրաշալի է: Ես ինձ լավ եմ զգում, անընդհատ ուզում եմ գալ տուն, կնոջս, ձագուկներիս կողքին լինել: Իմ ընտանիքն արդեն ինքնատիպ նիստուկաց, ձևավորված բնավորություն ունի: Կարևորն այն է, որ միմյանց հարգում ենք, մեկս մյուսի հանդեպ ուշադիր ու սրտացավ ենք, ծիծաղ ու սեր ունենք տան մեջ: Իհարկե, երբեմն «պոկվում» եմ ընտանիքից, քանի որ աշխատանքն էլ իրենն է թելադրում: Կարոտը խեղդում է թե՛ ընտանիքիս, թե՛ ինձ: Բախտս բերել է նաև նրանում, որ կինս դերասանուհի է և ինձ հասկանում է: Բացի այդ, Շուշանն ինձ համար շատ խելացի անձնավորություն է, իսկ խելացի կնոջ հետ, հավատացեք, բարդ է: 

Հարս ու սկեսուր, փեսա և զոքանչ

Վահագն. Ասեմ այսպես՝ ես Շուշանի մայրիկի հետ ավելի լավ եմ, քան՝ նա իմ մայրիկի, ու երևի պատճառն այն է, որ ես էլ եմ դերասան, Շուշանի մայրն՝ Արև Սանթրոսյանն էլ (ծիծաղում է): Բայց նա ինձ համար առաջին հերթին հրաշալի կին է, լավ մարդ ու մայր, հայուհի ու տատիկ: Երբ Շուշանի մայրն ու քույրը մեր տուն են գալիս, ուրախանում եմ, համոզում, որ մնան: Հաճախ ասում եմ, որ Տաթևը (Շուշանի քույրը՝ Տաթև Ղազարյան) կարծես եղբայրս լինի: Միմյանց հասկանում ենք վայրկյանների ընթացքում: Շուշանն էլ իմ ընտանիքի հետ է հարգանքով շփվում: Ուղղակի հարս և սկեսուր հարաբերությունները բոլոր ընտանիքներում էլ առկա են, քանի որ ամեն տան կին չի կարողանում ընդունել մեկ այլ կնոջ, միշտ էլ մայրերն իրենց տղայի կողքին պատկերացնում են ուրիշ տեսակ մարդու… Փառք Աստծո, հիմա ամեն ինչ լավ է, ամեն ինչ խաղաղ է ու տա Աստված՝ միշտ այդպես լինի (ժպտում է):

Շուշան. Ծնողների հետ մեր հարաբերությունները ջերմ են ու հարգալից: Վահագը հրաշալի հարաբերությունների մեջ է մայրիկիս ու քրոջս հետ: Երբեք որևէ խնդիր, նույնիսկ թեթև վեճ չի եղել:

Խանդ

Շուշան. Խանդը մեր ընտանիքում չափավոր է. այնքան, որքան պետք է լինի:

Ընկերներ ու Սուրբ Մկրտություն

Վահագն. 2012 թվականի սեպտեմբերի 25-ին ես և երեխաներս Սուրբ Սարգիս եկեղեցում մկրտվեցինք և մկրտության քավորն ու քավորկինը դարձան դերասաններ Սարգիս և Մանո Գրիգորյանները: Ի դեպ, մկրտության ժամանակ ինձ երկրորդ անուն տվեցին՝ Սարգիս (ժպտում է): Ես փորձում եմ այդ անունը, որը քավորս է կրում, լավ պահել:

Ընտանիքի զարդերը. զավակներ

Շուշան. Ունենք երկու զավակ՝ 10 տարեկան աղջիկս՝ Լիլին և 6 տարեկան տղաս՝ Հայկը: 

Վահագն. Երբ նրանք իրար կողքի են կանգնում, չես մտածի, որ քույր ու եղբայր են: Շատ տարբեր են: Ես հիանում եմ իրենցով, հավատում եմ, որ վաղվա օրը շատ ավելի լավ կլինի իրենց համար: Ուզում եմ, որ ամեն պահ կողքիս լինեն: Իրենց հետ շատ եմ խոսում թե՛ դպրոցի, թե՛ այլ թեմաների շուրջ: Երբ պապան գնում է տուն, և՛ տղաս, և՛ աղջիկս ուրախանում են՝ խաղում ենք, սովորում, զրուցում:

Ընտանեկան վեճեր

Շուշան. Բնականաբար, տարբեր թեմաների շուրջ վեճեր լինում են: Դեպի հաշտություն երկուսս էլ քայլ անում ենք՝ նայած իրավիճակից:

Վահագն. Յուրաքանչյուր սիրահար զույգ անցնում է դժվարությունների միջով ու հենց այդտեղ են միմյանց առավել լավ ճանաչում: Բացահայտում են դիմացինի թույլ և ուժեղ կողմերը, ամրապնդում հարաբերությունները ու արդյունքում ձեռք ձեռքի բռնած՝ ճանապարհ անցնում: Իսկապես, շա՜տ դժվարություններ ենք ունեցել, բայց կարևորն այն է, որ ուրախ ենք ու երջանիկ, իրար շատ ենք սիրում: Մենք շատ բաներում միմյանց նման չենք ու երբեմն էլ զարմանում ենք, թե այսքան տարբեր լինելով՝ ինչպես ենք իրար սիրում ու հարգում, մնում իրար կողքի (ծիծաղում է): Բանավիճելիս Շուշանն իրենն է պնդում, ես՝ իմը, բայց նաև կարողանում ենք շատ լուրջ ու անկեղծ քննարկումներ ունենալ: Եթե միմյանցից մի փոքր նեղանում ենք, երկուսս էլ միմյանց ընդառաջ առաջին քայլ անում ենք: Թեև, կարծում եմ, Շուշանը մի քայլ առաջ է: Այդ առումով ես մի քիչ փակ մարդ եմ: Ուրախ եմ, որ իմ կողքին հասկացող ու ինձ ճիշտ ընկալող կին կա:

Սիրում եմ քեզ

Վահագն. Ուզում եմ, որ Շուշանը ոչ մի վայրկյան չմտածի, թե ինչ-որ մի օր ինչ-որ մի բան իմ մեջ կարող է փոխվել կամ սառել: Ես իրեն շատ եմ սիրում և ամեն վայրկյան պարաստ եմ իր համար ամեն ինչի: Շուշ ջան, ցավդ տանեմ, գիտես, թե ես որքան ունեմ քո կարիքը: Ուզում եմ՝ հավերժ կողքիս լինես: Շատ-շատ եմ սիրում քեզ:

Շուշան. Արդեն 11 տարուց ավելի է՝ ամուսնացած ենք: Իհարկե, մեր ընտանիքում եղել են դժվարություններ, անհաշտություններ, բայց անգամ մեկ օր չեմ փոշմանել իմ՝ Վահագի հետ ամուսնանալու որոշման համար: Մեր ընտանիքում կա սեր, հասկացվածություն, համերաշխություն: Շատ եմ սիրում իմ ամուսնուն:

Այն, ինչ ունենք, թող չպակասի

Վահագն. Ցանկանում եմ, որ այն, ինչ հիմա կա՝ սեր, ծիծաղ, սրտացավություն ու հարգանք, երկար պահպանվի: Շատերիս երբեմն թվում է, որ մեծ ու գեղեցիկ տուն կառուցելով,  նաև ամուր ընտանիք ենք կառուցում, բայց դա այդպես չէ: Կարող ես մեծ ու ճոխ բաներ անել, բայց ընտանիքիդ սերն ու ծիծաղը կորցնել:

Շուշան. Ես ինձ համարում եմ երջանիկ կին և ամեն օր Աստծուն շնորհակալ եմ լինում դրա համար:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին Այսօր, 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ Այսօր, 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին Այսօր, 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները Այսօր, 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ Այսօր, 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Այսօր, 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ Այսօր, 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Այսօր, 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները Այսօր, 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին Այսօր, 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» Այսօր, 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել Այսօր, 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ Այսօր, 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Այսօր, 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն Այսօր, 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը Այսօր, 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին Այսօր, 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար Այսօր, 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) Այսօր, 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր Այսօր, 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման Այսօր, 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան Այսօր, 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Այսօր, 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ Այսօր, 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով Այսօր, 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը Այսօր, 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) Այսօր, 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել Այսօր, 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ Այսօր, 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Այսօր, 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին Այսօր, 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) Այսօր, 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա Այսօր, 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված Այսօր, 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ Այսօր, 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Այսօր, 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար Այսօր, 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի Այսօր, 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել Այսօր, 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է Այսօր, 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում Այսօր, 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ Այսօր, 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի Այսօր, 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը Այսօր, 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի Այսօր, 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին 28/11/2024 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին 28/11/2024 17:35 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ 28/11/2024 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 28/11/2024 17:06 «Եթե խմբակցության անդամներից մեկը կարծիքներ է հայտնում, որոնք խմբակցության մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին 28/11/2024 16:54 Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին 28/11/2024 16:46 Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան 28/11/2024 16:38 Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան 28/11/2024 16:28 Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց 28/11/2024 16:23 Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում 28/11/2024 16:15 ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին 28/11/2024 16:01 Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերականգնի կազմակերպությունում լիարժեք մասնակցությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/11/2024 15:46 Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ 28/11/2024 15:42 Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան 28/11/2024 15:31 Արարատ Միրզոյանը և Յուսսի Հալլա-ահոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ 28/11/2024 15:28 Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք (Տեսանյութ) 28/11/2024 15:22 Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի նորոգման և վերականգնման աշխատանքները 28/11/2024 15:13 Եթե ​​Զուրաբիշվիլին ներում շնորհի Սահակաշվիլիին, միևնույն է` նա կմնա բանտում. Կոբախիձե 28/11/2024 15:05 Ռուսաստանն այսօր 10 անգամ ավելի շատ է հրթիռ արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին․ Պուտին 28/11/2024 14:57 Երևանում «Nissan Elgrand»-ը ռեստորանի մոտ կոտրել է օբյեկտի մի քանի սառնարան, բախվել դռանն ու կողաշրջվել 28/11/2024 14:54 Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 28/11/2024 14:51 ԲԴԽ նախագահ չի ընտրվել. որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ 28/11/2024 14:48 Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը ՀԱՊԿ նիստից բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը. Լուկաշենկո 28/11/2024 14:42 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով 28/11/2024 14:38 Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, հակառակ դեպքում՝ կտուգանվեն

Տվյալ բաժնի վերջին նյութերը