12/02/2016 13:19
Ի՞նչ նպատակով է Իվետա Մուկուչյանը մեկնել Նյու Յորք
‹‹Եվրատեսիլ 2016››-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն այժմ Նյու Յորքում է և ամենայն հավանականությամբ ներկա կգտնվի Նյու Յորքում անցկացվող ամենահեղինակավոր նորաձեւության շաբաթին: Ինչպես հայտնում է Wiwibloggs-ը, ‹‹մինչ Իվետան սպասեցնում է ամբողջ աշխարհին իր եվրատեսիլյան երգը ներկայացնելու հարցում, զուգահեռաբար քայլեր է անում համաշխարհային նորաձեւության աշխարհում››:
Wiwibloggs-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իվետա Մուկուչյանը ներկա է գտնվելու նյույորքյան նորաձեւության շաբաթվա ընթացքում անցկացվող հանդիպումների:
‹‹Մենք գիտենք, որ ինչ էլ հագնի Իվետան, տպավորիչ է լինելու, սակայն դեռևս գաղափար չունենք, թե ինչ է նա անելու: Միգուցե ներկա գտնվի ամերիկացի դիզայներ Ռալֆ Լոռենի ցուցադրությանը, կամ շվեդական Մառկ Օ՛Պոլո բռենդի››,- հաղորդում է կայքը:
Wiwibloggs-ը հրապարակման վերջում հիշեցրել է, որ Իվետան մրցույթի ֆավորիտներից է և վստահություն հայտնել, որ նա ուշադրության կենտրոնում կլինի նաև Նյու Յորքում՝ նորաձևության ասպարեզում: