15/02/2016 13:20
Ցյուրիխ. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գիրիի հետ և հաղթեց Շիրովին
Փետրվարի 14-ին կայացան «Zurich Chess Challenge» մրցաշարի երրորդ և չորրորդ տուրերի պարտիաները:
Երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: Նման արդյունք գրանցվեց նաև տուրի մյուս՝ Հիկարու Նակամուրա-Վլադիմիր Կրամնիկ, Վիշվանաթան Անանդ - Ալեքսեյ Շիրով պարտիաներում:
Չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց Ալեքսեյ Շիրովին: Վլադիմիր Կրամնիկն առավելության հասավ Անիշ Գիրիի նկատմամբ, իսկ Նակամուրայի և Անանդի պարտիան ավարտվեց ոչ-ոքիով:
Չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Անանդը, ով ունի 6 միավոր: 5-ական միավոր ունեն Կրամնիկն ու Նակամուրան, Լևոն Արոնյանը 4 միավորով 4-րդ հորիզոնականում է, իսկ Գիրին ու Շիրովն ունեն 2-ական միավոր: Ցյուրիխի մրցաշարի առաջին շրջանի վերջին տուրում Արոնյանը մրցելու է Հիկարու Նակամուրայի հետ, Գիրին՝ Շիրովի, իսկ Անանդը՝ Կրամնիկի: