16/02/2016 11:47
Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային
Նախօրեին՝ Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, տեղի ունեցան «Zurich Chess Challenge» մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային, իսկ տուրի մյուս՝ Անանդ-Կրամնիկ, Գիրի-Շիրով պարտիաներում արձանագրվեց ոչ-ոքի:
Այսպիսով, խաղարկվեցին առաջին շրջանի բոլոր պարտիաները: Առաջին շրջանից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Վիշվանաթան Անանդը և Հիկարու Նակամուրան, ովքեր ունեն 7-ական միավոր, Վլադիմիր Կրամնիկը 6 միավորով 3-րդ հորիզոնականում է, իսկ Լևոն Արոնյանը 4 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: