16/02/2016 19:53
Այս հեռավորությունն էլ շատ բան է փոխել իմ մեջ. Արևիկ Ալավերդյան
Մարդիկ մեծամասամբ իրենց մտքերն ու խոհերը, հոգեվիճակն արտահայտում են գրչի միջոցով, մեր ժամանակներում՝ սոցիալական ցանցերում ստատուսների: Այս դեպքում ավելին ասելու ու բացատրելու կարիք չկա:
Նման գրություններ այսօր առավել շատ կարելի է հանդիպել հայտնիների շրջանակներում: Այսօր էլ իր՝ սևակյան տողերով խորհրդավորությունը պահպանեց երգչուհի Արևիկ Ալավերդյան-Շահբազյանը, ով վերջին տարիներին բնակվում է Ֆրանսիայում: «Ու գնում է ժամանակը...ու փոխվում է ամեն ինչ։ Այն ինչ թանկ էր մի ժամանակ, հիմա դարձել է ոչինչ»:
Aysor.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք այս խոսքերն իր ներկայիս հոգեվիճակի բնութագրումն են, թե՞... «Ընդհանրապես, միշտ եմ սիրել այս խոսքերը, դրանք հոգեվիճակ են բնութագրում ու միշտ ապացուցել են իրենց ճշմարտացիությունը: Կյանքը, ժամանակը լավ ուսուցիչ են բոլորիս համար: Ժամանակի ընթացքում փոխվում ես ինքդ, քեզ շրջապատող մարդիկ: Տեսնում ես՝ ովքեր են «քո» մարդիկ: Այս հեռավորությունն էլ շատ բան է փոխել իմ մեջ. այն, ինչ մի ժամանակ թանկ էր, կարևոր էր, հիմա այդպիսին չէ: Ցավոք, արժեքները փոխվել են: Պետք է գնահատել սովորենք»,-մեզ հետ զրույցում մեկնաբանեց երգչուհին: