19/02/2016 10:39
Խորվաթիայում Թուրքիայի դեսպանատունը փորձել է խոչընդոտել «Հայ ճարտարապետությունն ու Հայոց ցեղասպանությունը» ցուցահանդեսի իրականացմանը
Մինչև փետրվարի վերջ Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքի Եպիսկոպոսի պալատում ներկայացված կլինի «Հայ ճարտարապետությունն ու Հայոց ցեղասպանությունը» ցուցահանդեսը: Լուսանկարները պատմում են Օսմանյան կայսրությունում, ապա նաև՝ Թուրքիայի Հանրապետությունում հայ վարպետների թողած ճարտարապետական ժառանգության մասին:
Մինչ այս, ցուցահանդեսը ներկայացված է եղել Գերմանիայի Աախեն քաղաքում: Նախաձեռնությունը պատկանում է «Հայ-գերմանական ընկերությանը»:
Ինչես հայտնում է Aysor.am-ի թղթակիցը, ցուցահանդեսի վերջին օրը, սակայն, ցավալի դեպք է տեղի ունեցել. անհայտ անձիք հարձակվել են և պատռել պաստառները:
«Հայ-գերմանական ընկերության» տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Խորվաթիայում թուրքական դեսպանատունը փորձել է խոչընդոտներ առաջացնել, սակայն թուրքական ջանքերն այդպես էլ արդյունք չեն տվել: