22/02/2016 11:43
ԱԺ-ն կզբաղվի Օմբուդսմենի ընտրությամբ
Ազգային ժողովն այսօր կսկսի քննարկել Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու հարցը:
Հիշեցնենք, ըստ նոր Սահմանադրության, Օմբուդսմենի թեկնածուն հավանության է արժանանում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից և այնուհետ, առաջիկա քառօրյա նիստում, քննարկման ու փակ գաղտնի ընտրության դրվում:
Թեկնածուն է ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն է, որին առաջադրել էր իշխանությունը:
Հնարավոր է՝ այսօր քննարկումը ավարտվի, սակայն քվեարկությունը տեղի ունենա վաղը: