22/02/2016 14:19
Օմբուդսմենի ընտրության հարցը՝ քննարկման առարկա ԱԺում
Նոր Սահմանադրության տասներորդ գլուխն արդեն ուժի մեջ է, և ՄԻՊ ընտրությունն անց է կացվում նոր սահմանված կարգով: ՄԻՊ առաջադրելու իրավասություն ունի համապատասխան հանձնաժողովը: Նրա թեկնածությունը կքննարկվի նաև լիագումար այս նիստում, որից հետո կկազմակերպվի փակ և գաղտնի քվեարկություն: Մեր հանձնաժողովում քննարկվել է հարցը և առաջադրվել էր երեք թեկնածու: ԱԺ նիստին, քննարկման դնելով ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցը, էիչ առաջ հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
«Հատուկ դիմումով մեզ դիմել էր նաև ԲՀԿ խմբակցությունը, բայց քանի որ մենք նման ընթացակարգ չունեինք, հետևաբար նրանց դիմումը մերժել ենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ քննարկումմները բավականին հետաքրքիր էին, օգտակար, որտեղ հնչեցված բոլորը առաջարկություններն ու մոտեցումները հաշվի են առնվելու:
Հ. Սահակյանն ընդգծեց նաև, որ Հանձնաժողովն, առաջնորդվելով սահմանված կարգով իր լիազորություններից, որոշում կայացրեց ներկայացնել Արման Թաթոյանի թեկնածությունը:
«Շատերի գնահատմամբ՝ Արման Թաթոյանը բավականին լուրջ, ազնիվ և ամենակարևորը՝ ապաքաղաքական թեկնածու է, ով այս պրոցեսներում դրսևորել է բացառապես անկողմնակալ վերաբերմունք, իսկ հնչեցրած տեսակետը եղել է բացառապես մասնագիտական ու իրավական տեսանկյունից: Նա բավականին երիտասարդ է, փորձառու և այն խնդիրները, որոնք դրված են ՄԻՊ առջև, կարծում եմ՝ նա կկարողանա հաղթահարել ու լուծել՝ մեր բոլորի վստահությամբ ու աջակցությամբ: Ա. Թաթոյանը, չնայած երիտասարդ տարիքին, բավականին լուրջ և փորձառու կենսագրություն ունի, որը թույլ է տալիս արդեն որոշակի պատկերացումներ ունենալ նրա աշխատանքի վերաբերյալ»,- մանրամասնեց Հ. սահակյանը:
Հ. Սահակյանը ընդգծեց նաև, որ Ա. Թաթոյանը դասավանդում է արդարադատության համակարգը ՀՀ-ում, մարդու իրավունքների չափանիշները Եվրոպական դատարանում... Դասավանդում է նաև Ամերիկյան համալսարանում և Արդարադատության ակադեմիայում նույն առարկաներով:
«Սրանք այն առարկաներն են, որոնք ուղղակիորեն առնչվում են մարդու իրվունքների հետ»,-եզրափակեց նա: