01/03/2016 13:30
ՖԻԴԵ-ն հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակները
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է մարտի 1-ի դրությամբ նոր վարկանիշային աղյուսակները:
100 ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2851), ում հաջորդում են Վլադիմիր Կրամնիկն ու Ֆաբիանո Կարուանան: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը (2786) 7-րդ հորիզոնականում է: Ցանկում են նաև Գաբրիել Սարգսյանը (2702), Վլադիմիր Հակոբյանը (2656), Հրանտ Մելքումյանը(2653) և Սերգեյ Մովսիսյանը (2653): Ցանկին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին տեղում չինուհի Հոու Յիֆանն է (2667): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2445) 44-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ (2434) 49-րդը: Առավել մանրամասն՝ այստեղ:
Ավելացնենք, որ թիմային դասակարգմամբ Հայաստանը շարունակում է զբաղեցնել 7-րդ հորիզոնականը: