02/03/2016 21:35
Պրեմիերա.Եվրատեսիլի հայաստանյան երգը՝ Իվետա Մուկուչյան «LoveWave»
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայանա Իվետա Մուկուչյանի «LoveWave»: Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը եվրատեսիլյան բեմից միջազգային երաժշտասեր հանրությանը կներկայանա գերզգացմունքային ստեղծագործությամբ:
Մրցութային երգի տեսահոլովակը հայ-գերմանական համատեղ արտադրություն է՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության և գերմանական «Blacksheep communications»-ի:
Տեսահոլովակի շրջանակներում Իվետա Մուկուչյանը համագործակցել է Kivera Naynomis (գլխավոր դիզայներ՝ Արևիկ Սիմոնյան) նորաձևության տան հետ: