04/03/2016 20:21
Սառույցի թագավորները շոուն հիանալի նվեր է հայ կանանց համար. Եվգենի Պլյուշենկո
Ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոն նորից Երևանում է: Այս անգամ նա եկել է իր խոստացված անակնկալը մատուցելու: «Սառույցի արքաները» շուն անվանի գեղասահորդը նվիրում է բոլոր կանանց: «Ես ուրախ եմ, որ առիթ ունեմ ուրախացնելու հայ կանանց` էքստրեմալ վարժություններով ու լավ երաժշտությամբ»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց մարզիկը, ով արդեն հասցրել է ինչ-որ չափով նաև հայերեն սովորել:
Հիշեցնենք, որ հայ հանդիսատեսին սպասվում է անմոռանալի երեկո, որը կկայանա մարտի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մազահամերգային համալիրում, որտեղ հանդես կգան նաև ռուսական էստրադայի լավագույն աստղերից մեկը՝ Դիմա Բիլանը և անվանի ջութակահար Էդվին Մարտոնը: Երեկոյի հատուկ հյուրն է երգիչ Հայկոն: Եվգենի Պլյուշչենկոյի հետ հանդես կգան Իրինա Սլուցկայան, Էդգար Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը:
«Մենք եկել ենք այստեղ, որպեսզի վերահաստատենք, որ ձեզ անմոռանալի շոու է սպասվում: Դեռ մի քանի տարի առաջ ես այստեղ ելույթ եմ ունեցել, երկու շոու ենք ունեցել, որոնք մեծ հաջողությամբ են անցել, անշլագ էր: Մենք արդեն ավելի մեծ փորձ ունենք նման միջոցառում կազմակերպելու համար: Այս անգամ ևս կներկայացնենք բարձրակարգ շոու: Այս շոուն հիանալի նվեր կլինի կանանց համար՝ մարտի 8-ին ընդառաջ: Մենք ուզում ենք ուրախացնել և ժպիտներ նվիրել նրանց»,- ասաց նա:
Մարզիկի խոսքով՝ այսօր շատ դժվար է նման նախաձեռնությունները կյանքի կոչել, դա ոչ միայն ֆինանսների հետ է կապված, այլև ժամանակի ու հնարավորությունների, սակայն նախագծի հեղինակներին արեցին հնարավորինս ամեն ինչ, որպեսզի այս անմոռանալի երեկոն կայանա:
Նախագծի մտահղացման հեղինակ Արի Զաքարյանն էլ իր հերթին շնորհավորելով հայ կանանց ու աղջիկներին մեկամսյակի կապկացությամբ, իր հերթի նշեց, որ տոմսերի մեծ մասն արդեն սպառված է: «Տոսմերը վաճառվում են բոլոր տոմսարկղերում, և դուք դեռ կհասցնենք ձեր կանանց ու աղջիկներին նվիրել այս հիանալի ու անմոռանալի, ցնցող ու շքեղ երեկոն: Համեցեք, չեք փոշմանի, և անպայման չմոռանաք նաև վերցնել վալերիանին»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց նա՝ նշելով, որ շուրջ 2.30 ժամ տևող երեկոյի ընթացքում բազում անակնկալներ են սպասվում:
Նա նաև հավելեց, որ նախագիծն իրականացվում է սեփական միջոցներով, սակայն իրենց ներդրումն ունեն նաև «Նվիրի Կյանք» կազմակերպությունը և Աբովյանի քաղաքապետարանը: «Շնորհակալություն բոլորին, ինչպես նաև Զառա Մխեյանին, ով լուրջ ջանքեր գործադրեց, որպեսզի այս նախագիծն իրականություն դառնա: Ես հայ լինելով հանդերձ՝ ուզում եմ, որ մեր հայ ժողովուրդը պարծենա, որ մենք հայ ենք, որպեսզի բոլորն իմանան, թե մենք որքան ուժեղ ենք ու շնորհքով, որպեսզի բոլորն իմանան, թե մենք ով ենք, որտեղից են սերում և ինչ կարող ենք անել»,- ասաց նա:
Նախագծի հեղինակը ևս մեկ անգամ շեշտեց, որ համերգի տեղափոխումը պայմանավորված էր ոչ թե տամսերի վաճառքով, այլև Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությամբ, և քանի որ նախագծին մասնակցում են նաև ֆրանսիացի մարզիկներ, հետևաբար շոուի հետաձգումն ուղղակի անհրաժեշտություն էր:
Հիշեցնենք, որ շուոն պետք է կայանար դեռ նոյեմբեր ամսին: