Անավարտ Պատերազմ. Հովսեփ Հակոբյան. Ես պատերազմից հետ չեկա

09/03/2016 10:50

Անավարտ Պատերազմ. Հովսեփ Հակոբյան. Ես պատերազմից հետ չեկա


Շուշիի ազատագրման օրվան ընդառաջ Aysor.am-ը սկսում է հրապարակումների նոր շարք, որն անվանել ենք «Անավարտ պատերազմ»: Մարդիկ, որ գրել են Հայաստանի Հանրապետության նորօրյա պատմության ամենակարևոր էջերը, կխոսեն առանց միջամտության: Պատմություններ պատերազմի, ընկերության, սիրո ու երկրի մասին: Մեր առաջին հերոսը Մոնթե Մելքոնյանի ջոկատի մարտիկ, Շուշիի ազատագրման գործողության մասնակից Հովսեփ Հակոբյանն է:

Հաշվարկը պատերազմի ժամանակ տարբեր էր. Մարդիկ կային, որ եկել էին պատերազմ երևալու, կայանալու... հետո` քաղաքական կարիերա անելու: Մեզ համար մի հաշվարկ կար` մի սմ ավելացնել մեր հայրենիքին: Այդքանով մեր հաշվարկը սահմանափակվում էր:

Տղերքը. Տղերքի մեծ մասն այսօր չկա: Մի մասը պատրեազմի դաշտում մնաց, մի մասին` վերջին տարիներին կորցրինք... մի մասն էլ գնաց Հայաստանից:

Պատերազմը... Պատերազմը նպատակների ցուցիչ է: Ով պատերազմ է գնում կռվելու նպատակով, կորցնում է ամեն ինչ: Ում նպատակն այլ է, պատերազմից շահած է դուրս գալիս:

Պատերազմից հետո... Պատերազմից հետ չեն գալիս, որպես կանոն: Անգամ նրանք, ովքեր չեն զոհվում: Ես էլ հետ չեմ եկել: Երբեմն մտածում եմ` սա ուրիշ մոլորակ է:



Քաղաքը. Երբ մենք պատերազմ գնացինք, ամենավատ օրերն էին` համարյա սով: Ո'չ լույս կար, ո'չ գազ, ո'չ ուտելու բան: Բայց մարդիկ կային: Մարդիկ` բարի, սիրառատ, լավ մարդիկ... ու քաղաքը կար, որ դեմք ուներ: Այսօր քաղաքը օլիգարխի է նմանվել, որ հագնում է թանկ, բայց՝ անճաշակ հագուստ:

Ժայռը. Երբեմն հարցնում են` Շուշի ինչպե՞ս եք բարձրացել: Այսինքն` ժայռը: Պարաններով, տեխնիկայով... Ինչ պարա՞ն: Եղունգներով ենք բարձրացել: Բարձրացել ենք, որովհետև պետք էր: Այսօր, եթե ասեն` նորից պիտի բարձրանաս` պարանով, անվտանգ, երևի ճանապարհի կեսից կհրաժարվեմ, բայց երբ պատերազմը սկսի, ու կարիքը լինի, նորից կբարձրանամ, ու նորից` եղունգներս քարերի մեջ խրելով:

Համազգեստս պատրաստ սպասում է իր օրվան, իսկ այդ օրը հաստատ գալու է: Չգիտեմ` երբ, բայց որ մեր պատերազմն այսքանով չի ավարտվել, ինձ համար հստակ է: Ու քանի դեռ կարող եմ ոտքի վրա կանգնել, առաջին գծում եմ լինելու:

Խաղաղություն չի եղել ու չի լինելու: Հակառակորդը միշտ ուզելու է, մենք` երբեք չենք տալու: Ոչ մի թիզ: Ու եթե կլինի մեկը, ով պատրաստ է հող տալ, թող նրա սերունդները սարսափեն մեր դատաստանից:

Մեր հաղթանակը կիսատ թողեցին: Ու դա ինձ հանգիստ չի տալիս:



Ամենավատն այն էր, որ մեր քաղաքական գործիչները կռվող տղաների «դուխը» չունեցան: Մենք զենքով հաղթել էինք, իրենք քաղաքականությամբ չկարողացան հաստատել մեր հաղթանակի իրավունքը:

Մոնթեի քարտեզով` մեր սահմանը պետք է Քուռ գետով անցներ:  Դա կլիներ լիակատար հաղթանակը:

Մեր ազգը մի կարևոր հատկություն ունի. Որքան էլ փչանա, այլասերվի, վերանա, կրիտիկական պահերին նորից ազգ է դառնում: Վերջին անգամ ազգ եղել ենք 88-92 թթ-ին: Նույն այս ազգն էր, որ պատրաստ էր սոված մնալ, մերկ մնալ, զրկանքներ տանել, բայց հավատալ այսօրվա հաղթանակին:  Հետո լույսն էլ եղավ, սնունդն էլ, ամեն ինչն էլ... ու մարդիկ սկսեցին ատել իրենց հաղթանակները:

Երջանկությո՞ւն: Չգիտեմ: Երջանկությունը շատ հարաբերական է: Հատկապես պատերազմի ժամանակ: Բայց մարդիկ մի նպատակ ունեին, մի երազանք: Ու քանի դեռ դու գնում ես դեպի երազանքդ, ամեն մի քայլը, ամեն մի գործը այդ ճանապարհին քեզ երջանկացնում է: Երևի, այս, պատերազմի ժամանակ մարդիկ ավելի երջանիկ էին, որովհետև խաղաղության երազանքն ունեին:

Սերը երևի միակ միանշանակ բանն է աշխարհում: Չես կարող սիրել ընտանիքդ, երեխաներիդ, կնոջդ, ընկերներիդ ու չսիրել հայրենիքդ: Սերը կամ կա, կամ` չկա: Սերը լինում է` մեծ, շատ մեծ, անչափելի: Իմ սերն անչափելիներից է:

Ընկերությունը ամենակարևոր բաներից է կյանքում: Այդ առումով ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ:



Մահը: Ես այնքան վստահ էի, որ ինձ հետ ոչինչ չի պատահելու: Պատերազմի առաջին իսկ օրվանից: Բոլոր տղերքն էլ պատերազմ այդ մտքով էին գալիս: Նրանցից ոչ մեկը մեռնելու չէր եկել: Նրանք եկել էին պապերի վրեժը լուծելու ու պարզ ճակատով ապրելու:

Միտքը ուժ ունի: Շուշիի գործողությունից առաջ բոլորս սպասում ենք, որ Կոմանդոսը պետք է կապ տա, ասի` «ребята, приезжайте за сигаретами». Դա նշանակում էր` գործողությունը սկսված է: Մուլտոն` Երվանդը, անհամբեր էր, ուզում էր օր առաջ Շուշին ազատագրել:
Մեկ էլ գործողությունից երկու օր առաջ հանկարծ վեր թռավ պառկած տեղից,  նայեց ինձ ու ասեց` «Ես գիտեմ, Շուշիում ինձ կխփեն»: Բարկացա, ասեցի` «դու Շուշի չես գալիս»: Դրանցի հետո ոչ մի անգամ մահից չխոսեց: Միայն գործողության օրը մոտեցավ, ասաց «Ինձ որ խփեն, զենքս մորս կհասցնեք»: Հետո՞... Հետո զենքը մորը հասցրի...

Ռազմավար. Այո, ունեցել եմ. Մի հատ 12 գույնանի գրիչ: Ուղղակի դրանով հեշտ էր քարտեզի վրա աշխատելը: Ընդհանրապես, մեր ցեղում ուրիշի ունեցածի վրա աչք դնելն ընդունված չէր: Հայրս հայտնի իրավաբան էր, Հակոբյանը. Նրա կոլեգաները նույնիսկ ասույթ ունեին, թե Հակոբյանը չի ուտում, մեզ էլ չի թողնում ուտենք: Ուրիշի մեջ նաև հակառակորդն էր մտնում: Ընդհանրապես, ինձ համար ավելի ատելի էին թալանչիները, քան՝ թուրքը:

Սադրիչներին դուրս հարթակից: Սադրիչները մենք էինք. 88-ին: Մենք արդեն գիտեինք Բաքվի ու Սումգայիթի իրադարձությունների մասին, գիտեինք, որ հակառակորդը նենգ է: Մենք գիտեինք, որ պատերազմն անխուսափելի է, ու երբ սկսեցինք խոսել զենք վերցնելու ու սահման գնալու մասին, մեզ սադրիչ կոչեցին: Բայց, ոչինչ: Սկզբից սադրիչ էինք, հետո՝ արդեն գաղափարակիր: Մարդիկ միանում էին մեր ջոկատներին ու պատերազմ գնում:

Այն, ինչին հավատում էր Մոնթեն, անհավանական էր թվում շատերին: Մոնթեն երազող էր: Երբ խոսում էր տարածքներ ազատագրելու մասին, ասում էին` խելագար է, մենք մի կտոր հող չենք կարողանում պահել, նա նորերն ազատագրելու մասին է խոսում: Դա էր Մոնթեի մեծությունը` երազել, պատկերացնել ու գործել` հանուն այդ երազանքի:

Առաջին անգամ, երբ ճակատից տուն եկա, մի քանի օր պետք է մնայի տանը, հետո նորից հետ գնայի, մայրս ասեց` մի գնա: Ասեցի` մի բառ էլ ասես, հենց այսօր կգնամ: Չհավատաց: Նույն օրն արագ հավաքվեցի ու հետ գնացի ճակատ: Դրանից հետո մնալու մասին չի խոսվել:

Սա այն երկիրը չէ, որի համար մենք կռվել ենք: Մենք մտածում էինք, որ բոլոր դժվարություններով հանդերձ, կարգին երկիր պիտի սարքեինք: Չսարքվեց:

Ամենադժվարը Մոնթեի մահն էր: Իհարկե, ընկերների կորուստ շատ եմ ունեցել, բայց Մոնթեինն ամենադժվարն էր: Գիտեի, որ անդառնալի է, անտանելի մեծ, բայց դրանից հետո ոչ մի վայրկյան չեմ մտածել, որ հաղթանակի ընթացքը փոխվեց դրանով: Մոնթեի կորստով վրեժս ավելի մեծացավ: Եթե մինչև այդ մտածում էի, որ ես այսքան հող պիտի հետ բերեմ, ամեն կորցրած ընկերոջ հետ մտածում էի` տասնապատկվեց այդ չափը:



Առաջին զգացողությունը, որ ունեցա Շուշին ազատագրելուց հետո, ամերիկյան ֆիլմերի նման էր, որ ասում են ''YES!!!'' Որովհետև Շուշին երազանք էր մեզ համար: Երազանք էր, որ ազատագրվի օր առաջ, ու մենք լինենք ազատագրողների մեջ: Հետո, իհարկե, ուրիշ զգացողություններ եկան: Նախ` կատաղություն, որ զինվորները հաղթանակից ոգևորված կրակում էին օդ: Ուզում էի գնալ, ձեռքները քաշել, ասել` «դուք գիտե՞ք` էդ մի փամփուշտն ինչ կարևոր է, ինչ թանկ է սահմանի վրա»: Մտածում էի` մարդկանց թվում է` պատերազմը վերջացավ. Չեն հասկանում, որ այդ փամփուշտը դեռ պետք է լինելու:

Շուշիի ազատագրման ժամանակ վիրավորվել էի: Տեղափոխեցին Երևան, հոսպիտալ: Մի շաբաթ հետո տղաների մասին վատ երազ տեսա: Ասեցի` ես պետք է հետ գնամ: Կարերս քանդել տվեցի ու հետ գնացի: Ազատագրումից 10 օր էր անցել: Հասա Շուշի` «դեռ ազատագրում  էին», բայց այս անգամ մարդիկ, ովքեր դա անում էին տեսախցիկների առջև:

Ափսոսում եմ միայն կիսատ մնացած հաղթանակի համար: Ուրիշ ոչ մի բանի: Այդ տարիները կորած չեն ինձ համար: Եթե չլիներ ընկերներիս կորուստը, բացարձակ երջանկության տարիներ էին, երբ նպատակ ու երազանք ունեինք, երբ մենք մեզ մարդ էինք համարում:

Կռված տղերքից ոչ մեկը մի վայրկյան չի մտածի` նորից ռազմաճակատ գնալուց առաջ: Անկախ հիասթափության չափից, անկախ երկրից նեղացած լինելուց: Դա արդեն երկրորդական է: Հիմա էլ սահմանային լարված իրավիճակներում զանգում են արտասահմանից, թե` «պե՞տք ենք, գա՞նք»:

Ես չգիտեմ, թե երբ կվերսկսի պատերազմը, բայց գիտեմ` մի օր լինելու է: Միակ հույսս այն է, որ պատերազմը մեր սերնդով սկսել է, մեզանով էլ ավարտվի:

Վախենում եմ, որ պատերազմը վերսկսի, տղաներս հանկարծ կողքիս կանգնեն: Վախենում եմ, որովհետև գիտեմ` կկանգնեն, հետ պահել չի լինի, ինչպես ինձ չկարողացան հետ պահել: Վախենում եմ կորստից:

Հեղինակ՝ Պատրաստեց Սոնա Մարտիրոսյանը, Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/11/2024 22:14 Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել 25/11/2024 21:56 Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնության չեմպիոն 25/11/2024 21:38 Սահման հանդիսացող պատից 30 մետր հեռավորության վրա գտնվող Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, երեխաները մրսում են 25/11/2024 21:20 Բայդենը սրում է իրավիճակը․ Պեսկով 25/11/2024 21:00 Լարսը բեռնատարների համար փակվեց 25/11/2024 20:37 Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է 25/11/2024 20:22 Մերկելը ճիշտ է համարում Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկելը 25/11/2024 20:05 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով, կատարել է անօրինություններ, սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Դատավորների միություն 25/11/2024 19:52 Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել 25/11/2024 19:37 Կոթի գյուղում տներ են այրվել 25/11/2024 19:23 Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի 25/11/2024 19:10 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաստանում է 25/11/2024 19:00 Բյուջեի կատարողականն են քննարկել 25/11/2024 18:47 ԿԳՄՍՆ-ում ուսումնասիրել են Գոռ Վարդանյանի ֆիլմն ու դիմել գլխավոր դատախազություն 25/11/2024 18:32 Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով 25/11/2024 18:19 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 18:04 Հովիկ Աղազարյանը մի քիչ էլ կմտածի՝ մանդատը վայր դնե՞լ, թե՞ ոչ․ Որոշման կայացումը հետաձգել է 25/11/2024 17:48 Ռուսաստանն ու Իրանը այլևս դոլարով առևտուր չեն անում 25/11/2024 17:34 ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին Արարատ Միրզոյանը չի մասնակցելու 25/11/2024 17:18 ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից Կիրիշչյանին բերման են ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով 25/11/2024 17:04 Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տարեկանների առաջնության առաջատար 25/11/2024 16:50 Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հետո իրացնեն 25/11/2024 16:35 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 25/11/2024 16:29 Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 25/11/2024 16:24 Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 25/11/2024 16:07 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 25/11/2024 15:50 Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը. «Ազատություն» 25/11/2024 15:44 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 25/11/2024 15:19 Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. ընդդիմությունն ու նախագահը բոյկոտել են նիստը՝ հայտարարելով այն հակասահմանադրական 25/11/2024 14:57 Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 25/11/2024 14:42 Սուրեն Պապիկյանը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին. Լուսանկարներ 25/11/2024 14:39 Պետական պահպանության ծառայության զինծառայողներն ընդգրկվելու են հատուցումների համակարգում 25/11/2024 14:27 Վթար՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ 25/11/2024 13:58 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալները մոտենում են Բագրատ Սրբազանին և օրհնություն ստանում (Տեսանյութ) 25/11/2024 13:45 Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին 25/11/2024 13:40 Բասկետբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 80:129 հաշվով պարտվել է Ավստրիային 25/11/2024 13:34 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները 25/11/2024 13:27 Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության 25/11/2024 13:24 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում են տեղումներ 25/11/2024 13:11 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 25/11/2024 12:55 Լեհաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու 25/11/2024 12:50 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 43 վթար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել վնասվածքներ 25/11/2024 12:32 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 25/11/2024 12:29 Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով 25/11/2024 12:21 Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր 25/11/2024 12:17 2024-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով 25/11/2024 12:06 Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել 25/11/2024 12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են, բոլոր կրոնափոխների, դավանափոխների վերջը դա է լինելու. Պատգամավոր 25/11/2024 11:56 Արցախցիներից խլել են կենսաթոշակային ֆոնդերն ու ասել՝ ներդնում ենք էսինչ հաշիվների վրա. Խաչատրյան 25/11/2024 11:49 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 25/11/2024 11:41 Արժի, որ հայկական լրատվադաշտի գործընկերները ունկնդիր լինեն ՊՆ-ին. զինամթերքի, ռազմատեխնիկայի գնումների մասին տարատեսակ լուրերը դարձել են նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք. Պատգամավոր 25/11/2024 11:28 Հայաստան-ԵՄ. ահա, թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան 25/11/2024 11:17 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է 25/11/2024 11:09 Իշխանությունը գնալու է ընտրության իր «մեծարգոների ենթամշակույթով». Վահե Հովհաննիսյան 25/11/2024 10:58 Ռուբեն Վարդանյանի ծրագրերը ճանաչելի են դարձնում ՀՀ-ն. «ՏաԹևեր»-ը 3-րդ անգամ ճանաչվել է լավագույնը 25/11/2024 10:45 Սա ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման և ավելիին ձգտելու մասին է. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել 25/11/2024 10:38 Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times 25/11/2024 10:31 Վանաձորի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել 25/11/2024 10:29 Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են, բայց պետք չէ զգոնությունը թուլացնել 25/11/2024 10:27 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Հրազդանում 25/11/2024 10:20 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. Սերգեյ Կոպիրկին 25/11/2024 10:09 Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականացվում «Սյունիք» օդանավակայանը 25/11/2024 10:00 Տապալելով գերիների վերադարձի մասին ԱԺ հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն աջակցեց Ադրբեջանին՝ թեման այլ հարթակներում արգելափակելու համար. Տիգրան Աբրահամյան 25/11/2024 09:46 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 09:38 Անչափահասը Երևանում կրակոցներ է արձակել 24/11/2024 22:19 Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 24/11/2024 19:53 Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն 24/11/2024 19:50 «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց 24/11/2024 18:23 Դիմիտրով գյուղի տարածքում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, որի վարորդը վկայական չի ունեցել 24/11/2024 17:30 Ողբերգական դեպք Երևանում գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է 24/11/2024 17:14 Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ COP 29-ի հաջող կազմակերպման համար 24/11/2024 17:10 Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի, որ, երբ ուզես՝ գաս, խոսես, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողովին գնաս, երկրների մենյուն վերցնես. Սիմոնյանը պատասխանել է Քոչարյանին 24/11/2024 17:03 Սյունիքի մարզպետի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել 24/11/2024 14:13 Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող լուրեր. ՊՆ 24/11/2024 14:07 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 24/11/2024 14:02 Դավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 24/11/2024 14:00 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 24/11/2024 12:41 Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է 24/11/2024 12:19 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի 24/11/2024 11:34 Հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 24/11/2024 10:52 Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը 24/11/2024 10:48 Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէ. կան փակ ճանապարհներ 24/11/2024 10:21 Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել 24/11/2024 10:15 Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան(տեսանյութ) 24/11/2024 10:06 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 23/11/2024 21:53 Տոնզիլէկտոմիա. Ինչու՞ է կատարվում նշագեղձերի հեռացում 23/11/2024 21:36 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 23/11/2024 21:20 Եթե ՆԱՏՕ-ն դադարի հրահրել, Ուկրաինայում պատերազմը կավարտվի․ Մեդվեդև 23/11/2024 21:03 Տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը 23/11/2024 20:41 Նոր Նորքում, Նորք-Մարաշում, Ավանում, Էրեբունիում, Սարի թաղում, Առինջ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի 23/11/2024 20:22 Հրդեհ Կողբ գյուղում 23/11/2024 19:56 Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան սեփական հանցագործության մասին հաղորդում․ Հենրիխ Դանիելյան 23/11/2024 19:40 Գայի պողոտայում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը 23/11/2024 19:24 Երբ 387 թվականին աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան անվանումը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը, ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները․ Շարմազանով 23/11/2024 19:06 «Քաղաքական ինքնասպանություն»․ Պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին 23/11/2024 18:44 Պենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ է խոսել 23/11/2024 18:23 Ի՞նչ է պիլորոստենոզը. Ազդեցությունը նորածինների և մեծահասակների վրա 23/11/2024 18:01 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Թրամփի հետ իր առաջին հանդիպումն է անցկացրել 23/11/2024 17:34 Կարեն Անդրեասյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, դժվար է պատկերացնել` ոնց կարելի էր ավելի լավ պայթեցնել Հայաստանում «արդար և անկախ» դատական համակարգի փուչիկը․ Աշոտյան 23/11/2024 17:18 Էլ ի՞նչ անի Նիկոլը, որ ժողովուրդը հասկանա՝ վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ