Միանշանակ է, որ կյանքս հայուհու հետ եմ կապելու. Գոռ Եփրեմյան

10/03/2016 19:54

Միանշանակ է, որ կյանքս հայուհու հետ եմ կապելու. Գոռ Եփրեմյան


Վերջին տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող երգիչ Գոռ Եփրեմյանն անմասն չի մնում նաև կինոաշխարհից: Այսօր էլ վերջինս իր ուժերն է փորձում Կենտրոն հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Վտանգավոր խաղեր» հեռուստասերիալում, ինչը, կարծեք, թե այնքան էլ վատ չի ստացվում:

Aysor.am-ը երգիչ-դերասանի հետ զրուցել է գործունեության դժվարությունների և ԱՄՆ-ում բնակություն հաստատելու մասին:

-Գոռ, մինչ այս հանրությունը Ձեզ ճանաչում էր միայն որպես երգիչ: Այժմ հնարավորություն ունենք Ձեզ հանդիպել նաև որպես դերասան…

-Երգով ես ապրում եմ ու առանց դրա չեմ պատկերացնում իմ կյանքը: Երգն իմ էությունն է, իմ զգացողությունը: Իհարկե, ինձ ուրախացնում է այն փաստը, որ հանրությունը ինձ ճանաչում ու ընդունում է որպես երգիչ, բայց ասեմ, որ առաջին անգամ չէ, որ ես հանդես եմ գալիս որպես դերասան: Գտնում եմ, որ բեմի մարդը պետք է տիրապետի նաև դերասանական արվեստին:

-Իսկ ինչպե՞ս ծնվեց «Վտանգավոր խաղերում» դերասանի կարգավիճակում հանդես գալու որոշումը:

-Երբ «Վտանգավոր խաղեր» հեռուստասերիալի գաղափարը կար, ինձ վստահվեց ֆիլմի սաունթրեյքը: Անկեղծ ասած՝  թե՛ երգը և թե՛ ֆիլմը շատ համահունչ են, ու կարծում եմ՝ շատ սիրվեցին: Այսօր օտարության մեջ գտնվող յուրաքանչյուր մարդ կփաստի, որ այն իր կյանքի պատմության մի մասնիկն է… Իսկ սերիալում որպես դերասան հանդես գալու առաջարկը պատահական էր, ես էլ սիրով ընդունեցի:

-Ի դեպ, ի՞նչ կերպարով եք հանդես գալիս:

-Դրական կերպարով: Հերոսիս անունը նույնպես Գոռ է, բայց միտումնավոր չի արվել, իհարկե, պատահական է ստացվել: Ես սիրեցի Գոռի կերպարը ու կարծում եմ՝ հեռուստադիտողն էլ կսիրի: Ֆիլմի նկարահանող խմբի և դերասանկան կազմի հետ շատ մտերիմ ենք, մենք նախևառաջ ընկերներ ենք:

-Մտավախություն չունե՞ք, որ որպես դերասան կարող եք ձախողվել: 

-Ճիշտ է, ես մասնագիտությամբ երգիչ եմ, բայց կարծում եմ՝ ուժերդ պետք է փորձես և չմտածես՝ կսիրվե՞ս, թե ոչ: Պարզապես քո առջև դրված առաջադրանքը պետք է անես հնարավորինս մաքսիմալ և լինես անկեղծ: Ես սովորել եմ Աբել Աբելյանի «Casting School» դերասանական ստուդիայում: Ընդունվեցի, որպեսզի որոշակի տիրապետեմ դերասանի վարպետությանը, ինչն ինձ օգնեց ավելի անկաշկանդ լինել բեմում, աշխատել տեսախցիկի հետ, զգալ տեսախցիկը, զգալ կերպարը: Չէ՞ որ յուրաքանչյուր երգ պատմություն ունի ու դու որպես երգը մատուցող՝ պետք է ոչ միայն զգաս ու արտահայտես, այլ նաև ճիշտ կերպարի մեջ մտնես ու մատուցես: Նշեմ, որ այն ժամանակ նոր պետք է լուրջ քայլեր կատարեի երաժշտական ասպարեզում: Տեսահոլովակ նկարահանելիս տեսախցիկի հետ ճիշտ աշխատելը, նաև տեսահոլովակում՝ դարասանի վարպետությունը պետք եկավ: Ո՞վ կմտածեր, որ մի օր ուժերս կփորձեմ նաև ֆիլմում (ժպտում է):

-Այժմ չե՞ք դժվարանում նկարահանման հրապարակում:

- Այն, ինչ սիրով ես անում, դժվար չէ: Ավելին, դա արդեն դառնում է ոչ թե աշխատանք, այլ՝ հաճույք:

-Գոռ, արդյոք սա նշանակում է, որ երգարվեստն այսուհետ երկրորդ պլան կմղվի:

- Երգը երբեք երկրորդ պլանում չի լինի, ես ինձ ինչ հիշում եմ,  երգում եմ: Երգն ինձ հետ ծնվել է, այն իմ հոգում է:

-Նորություններ սպասվո՞ւմ են:

-Իհարկե, շուտով երկրպագուներիս կուրախացնեմ նոր ռիթմիկ երգով և տեսահոլովակով:

-Վերջերս Ձեր երգերը հնչում էին դաղստանցի մի տղայի կատարմամբ: Դա կարելի՞ է գողություն որակել, թե՞ չեք նեղվում նման բաներից:

-Այո լսել եմ և ուրախ եմ, որ երգում են իմ երգերը՝ հատկապես օտարերկրացիները: Հետաքրքիրն այն էր, որ ոչ միայն երաժշտությունն էին գողացել, այլ նաև բառերը հայերենից մեկ առ մեկ թարգմանել էին:

-Բայց այն «Youtube»-ից, կարծեք, թե անհետացել է. դա Ձեր հետևողականության արդյո՞ւնքն է, թե՞ …

- Տեղյակ չեմ՝ հիմա «Youtube»-ում կա՞, թե՞ ոչ: Բայց եթե չկա, հավատացեք՝ իմ հետևողականության արդյունքը չէ (ծիծաղում է):

-Գոռ, որքա՞ն ժամանկ է, որ ԱՄՆ-ում եք բնակվում:

-2013 թվականից:

-Փաստորեն, Հայաստանում եք ծնվել-մեծացել:

-Այո, ծնվել եմ Հայաստանում: Մեկ տարեկանում ծնողներիս հետ տեղափոխվել ենք Ռուսաստան, 6 տարի ապրելով այնտեղ՝ 1999 թվականին վերադարձել ենք Հայաստան: Ամերիկայում հայտնվեցի ինչպես շատ հայեր. շահեցի «Գրին քարտ»:

-Օտարություն չե՞ք զգում այդտեղ: Գուցե Ձեր «օտարություն» երգը հենց այդ զգացողությա՞ն ծնունդն է:

-Բնական է, եթե քո հայրենիքում չես, ուրեմն օտար ես: Միգուցե, եթե այստեղ մեծացած լինեի, ուրիշ զգացողություն ունենայի: Բայց հիմա հայրենիքիս հետ ինձ շատ բան է կապում. իմ մանկությունը, իմ դպրոցը, իմ պատանեկությունը, իմ ընկերները, հարազատները, իմ բակը, իմ ուսանողական տարիները, իմ հուշերը… Այդ ամենը հայրենիքում է՝ իմ Երևանում: Իսկ «Օտարություն» երգը ամեն հայի սրտից է, այդ թվում՝ նաև իմ:

-Այդտեղ ո՞ւմ հետ եք ապրում:

- Այստեղ ապրում են մորաքույրներս և տատիկս: Ես ապրում եմ մորաքրոջս հետ:

-Մտածո՞ւմ եք Հայաստան վերադառնալու մասին, թե այլևս ԱՄՆ-ում կհաստատվեք:

-Միշտ եմ մտածում Հայաստան վերադառնալու մասին, բայց հիմա չեմ կարող կոնկրետ ասել՝ որտեղ կհաստատվեմ «վաղը»: Որտեղ էլ որ ապրեմ, երբեք Հայաստանում լինելու առիթը բաց չեմ թողնի:

-Որքան հասկացա, Ձեր ծնողներն այստեղ են: 

-Այո, ծնողներս և եղբայրս Հայաստանում են: Ամեն ամառ պարտադիր գալիս եմ ու շատ կուզենամ, որ մի օր վերադառնամ ընդմիշտ…

-Եթե չեմ սխալվում,  ամուսնացած չեք: Ի՞նչ եք կարծում, որպես կողակից այլ ազգի աղջիկ կընտրե՞ք:

-Այո, ամուսնացած չեմ, ընկերուհի էլ չունեմ (ժպտում է): Բայց միանշանակ է, որ կյանքս հայուհու հետ եմ կապելու…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել Այսօր, 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ Այսօր, 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Այսօր, 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն Այսօր, 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը Այսօր, 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին Այսօր, 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար Այսօր, 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) Այսօր, 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր Այսօր, 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման Այսօր, 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան Այսօր, 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Այսօր, 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ Այսօր, 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով Այսօր, 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը Այսօր, 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) Այսօր, 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել Այսօր, 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ Այսօր, 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Այսօր, 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին Այսօր, 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) Այսօր, 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա Այսօր, 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված Այսօր, 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ Այսօր, 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Այսօր, 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար Այսօր, 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի Այսօր, 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել Այսօր, 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է Այսօր, 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում Այսօր, 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ Այսօր, 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի Այսօր, 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը Այսօր, 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի Այսօր, 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին 28/11/2024 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին 28/11/2024 17:35 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ 28/11/2024 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 28/11/2024 17:06 «Եթե խմբակցության անդամներից մեկը կարծիքներ է հայտնում, որոնք խմբակցության մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին 28/11/2024 16:54 Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին 28/11/2024 16:46 Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան 28/11/2024 16:38 Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան 28/11/2024 16:28 Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց 28/11/2024 16:23 Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում 28/11/2024 16:15 ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին 28/11/2024 16:01 Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերականգնի կազմակերպությունում լիարժեք մասնակցությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/11/2024 15:46 Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ 28/11/2024 15:42 Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան 28/11/2024 15:31 Արարատ Միրզոյանը և Յուսսի Հալլա-ահոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ 28/11/2024 15:28 Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք (Տեսանյութ) 28/11/2024 15:22 Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի նորոգման և վերականգնման աշխատանքները 28/11/2024 15:13 Եթե ​​Զուրաբիշվիլին ներում շնորհի Սահակաշվիլիին, միևնույն է` նա կմնա բանտում. Կոբախիձե 28/11/2024 15:05 Ռուսաստանն այսօր 10 անգամ ավելի շատ է հրթիռ արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին․ Պուտին 28/11/2024 14:57 Երևանում «Nissan Elgrand»-ը ռեստորանի մոտ կոտրել է օբյեկտի մի քանի սառնարան, բախվել դռանն ու կողաշրջվել 28/11/2024 14:54 Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 28/11/2024 14:51 ԲԴԽ նախագահ չի ընտրվել. որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ 28/11/2024 14:48 Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը ՀԱՊԿ նիստից բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը. Լուկաշենկո 28/11/2024 14:42 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով 28/11/2024 14:38 Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, հակառակ դեպքում՝ կտուգանվեն 28/11/2024 14:33 OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները 28/11/2024 14:29 Ռուսաստանի միջուկային հովանոցը նոր միջուկային դոկտրինով տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա. Շոյգու 28/11/2024 14:17 Հորդորում եմ մայթերով քայլել, թե չէ կստացվի ամեն ինչ լավ է, ամեն ինչ ընտիր է, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Վարչապետը՝ մարզպետներին 28/11/2024 14:04 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց 28/11/2024 13:54 ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում 28/11/2024 13:46 Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող համալիրը կհիմնանորոգվի, կդառնա հավաքական թիմերի մարզման կենտրոն 28/11/2024 13:33 Տավուշում հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց․ Ոսկան Սարգսյանը՝ Ցականյանի մասին 28/11/2024 13:29 Գյումրիում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել մյուս համայնքների վրա. Քաղաքագետ 28/11/2024 13:16 «Մի պզզցրեք, վարչապետն ա ստեով անցնում». ինչ է կատարվել, երբ Նիկոլ Փաշինյանն անցել է «Լվա ինքդ»-ի կողքով (Տեսանյութ) 28/11/2024 13:10 Հայ-ադրբեջանական սահման Դուդայի այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ 28/11/2024 13:07 ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով. փոփոխություններ կարվեն. Փոխնախարար (Տեսանյութ) 28/11/2024 13:00 «Թույլ չեմ տա որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի». Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետին ու ԳՇ բարձրաստիճան պաշտոնյային (Տեսանյութ) 28/11/2024 12:55 Ինձ շատ մարդկանց հետ կարող են կապել, բայց առաջին հերթին ինձ կապեք պետության հետ. ՔԿ նորանշանակ նախագահը՝ Վարդապետյանի կադր լինելու մասին (Տեսանյութ) 28/11/2024 12:51 Իջևանում արցախցիների համար կանցկացվի կարիերայի տոնավաճառ 28/11/2024 12:49 Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը