11/03/2016 09:56
ՀՀԿ-ն «թևերի» է բաժանվել
«Հրապարակում» կարդում ենք. «Նոր օրենսգրքով նախատեսված էլեկտրոնային քվեարկությունը նոր «թևերի» է բաժանել ՀՀԿ-ին: Խոսքն «արևմտամետների և ռուսամետների» թևերի մասին է:
Բանն այն է, որ ԱՄՆ դեսպանին հանդիպող (իհարկե, Սերժ Սարգսյանի թույլտվությամբ) Գագիկ Մինասյան- Սամվել Նիկոյան զույգն անվերջ գովաբանում է արևմտյան փողերով գնվելիք էլեկտրոնային սարքերի և քվեարկության հմայքները, իսկ, ահա, ՀՀԿ պահպանողական, «քյարթ» թևն ընդդիմանում է:
Բանն այն է, որ էլեկտրոնային քվեարկության սարքերի նկատմամբ «դոստուպ» կունենա, բանալի-«կոդին» կտիրապետի ոչ միայն հայկական կողմը, այլև միջազգային կազմակերպությունները, ինչն ամենևին չի բխում ՀՀԿ «սրտից» և շահերից, պնդում են վերջիններս: Ու քանի դեռ Սերժ Սարգսյանն այդ առնչությամբ չի ասել իր «տղամարդկային-որոշիչ» խոսքը, կողմերն ու թևերը վիճում են խիստ «անխնա»: