11/03/2016 11:13
Արմեն Ջիգարխանյանի վիճակը շարունակում է միջին ծարության մնալ
Մոսկվայում մարտի 5-ին հոսպիտալացված դերասան Արմեն Ջիգարխանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости գործակալությունից: Դերասանի վիճակն այս պահին էլ շարունակվում է միջին ծանրության մնալ:
«Ջերմությունը երեկոյան 36,4 աստիճան է, առավոտյան՝ 36,3: Վիճակը՝ միջին ծանրության»,- գործակալությանն այս մասին հայտնել են հայտնել են Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատու ծառայությունից։
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մարտի 5-ին: Մամուլում տեղեկություններ էին հայտնվել նաև, որ դերասանը մինչև շաբաթվա վերջ դուրս կգրվի: