11/03/2016 16:44
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվական բաժինը նոր պետ ունի
Այսօրվանից Հայաստանի ֆուտբոլի ֆեդարացիայի լրատվական բաժնի պետի պարտականությունները կատարելու է Հայկ Կարապետյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ մամուլի ծառայությունից:
ՀՖՖ լրատվական բաժնի պետը իրականացնում է նաև ՀՖՖ մամուլի քարտուղարի համար սահմանված գործառույթները:
Մինչ այսօր ՀՖՖ լրատվական բաժնի պետի պարտականությունները կատարող Տիգրան Իսրայելյանն իր աշխատանքը ՀՖՖ մամուլի քարտուղարությունում շարունակելու է ՀՖՖ լրատվական բաժնի մասնագետի գործառույթներով: