Այդ օրն ինքս ինձ խոստացա, որ այս կարևոր թեման չպետք է անտեսված մնա, այլ ֆիլմ պետք է դառնա. Խաչիկ Եղոյան

11/03/2016 20:04

Այդ օրն ինքս ինձ խոստացա, որ այս կարևոր թեման չպետք է անտեսված մնա, այլ ֆիլմ պետք է դառնա. Խաչիկ Եղոյան


Արդեն երկու օր է՝ համացանցում է հայտնվել ռեժիսոր Խաչիկ Եղոյանի «Դարը» պատմվածքը, որի հուզիչ ու մտածելու տեղիք տվող յուրաքանչյուր տողը ստիպում է ինքնաքննմամբ զբաղվել. սա պատմություն է բոլորի համար, բոլորի մասին… Aysor.am-ը ռեժիսորից հետաքրքրվեց, թե ի՞նչն է դարձել գրիչը ձեռքն առնելու ու թեմային անդրադառնալու պատճառ: «Մի օր համացանցում հանդիպեցի ցավոտ մի երկտողի. մի ծերունի հեռախոսը տանում է նորոգելու, բայց վարպետը «գուժում» է՝ թե հեռախոսն աշխատում է: Ծերունին սրտնեղում է, թե բա ինչո՞ւ երեխաներս չեն զանգում… Այդ օրն ինքս ինձ խոստացա, որ այս կարևոր թեման չպետք է անտեսված մնա, այլ ֆիլմ պետք է դառնա: Մի օր էլ մտքումս շատ պատահական այս պատմվածքը ծնվեց, ինչպես սովարաբար ինձ մոտ լինում է: Արագ վերցրեցի թուղթն ու գրիչը և մի շնչով գրեցի, հետո էլ Արթուր Անդրանիկյանին խնդրեցի՝ խմբագրեց»,-խոստովանեց ռեժիսորը:

Իսկ թե ե՞րբ պատմվածքը կվերածվի ֆիլմի և արդյոք նույն վերնագիրը կկրի` հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Արդեն իսկ սկսել ենք կարճամետրաժ ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, հավանաբար, մոտ երկու ամսից կսկսենք նկարահանումները: Ընկերներիցս շատերը՝ գլխավորությամբ իմ վաղեմի ու մտերիմ ընկեր պրոֆեսիոնալ օպերատոր Սուրեն Թադևոսյանի,  անշահախնդիր կողքիս կանգնեցին, որպեսզի իրականացնենք ֆիլմի մտահղացումը: Բայց մինչ այդ պատմվածքը դեռ պետք է սցենար դարձնեմ, ֆիլմն, իհարկե, կտրուկ տարբերվելու է գրական այս ժանրից: Հավանաբար, վերնագիրն էլ այլ կլինի: Ասեմ, որ մեր նկուղից սև ու փոշոտ հեռախոս եմ գտել, ու հենց այդ «բնական փոշիով» էլ նկարելու եմ ֆիլմում: Ինչ վերաբերում է, թե ո՞վ է նկարահանվելու պապիկի դերում, նշեմ, որ մի քանի պապիկ-դերասանների շուրջ մտորում եմ: Բոլորն էլ հրաշալի են, բայց թե ո՞ւմ կընտրենք վերջնարդյունքում՝ չգիտեմ»:

Դարը

Փետրվարյան վերջին օրեր:

Մարդկությունը սպասում է գարնանը. վերջապես ցրտից ջերմանալու,  ազատվելու համար: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. փետրվարի վերջին արևոտ օրերին խաղաղությունը կտրուկ խաթարվեց՝ երեխաների աղմուկով. ամենուր լսվում էին դպրոցից վերադարձող երեխաների ճիչեր, քրքիջներ, մեքենաների շարժիչների ձայներ և մի քանի ծերունիների բակի ծայրեծայր բղավոցներ՝ ողջունի բացականչություններ: Կարծես կյանքը նոր-նոր էր սկսվում՝ նոր շունչ ու բարի խոստումներ «հաղորդելով արևից»:

Բակի հինգհարկանի երեք շենքերից միջանկյալ շենքի երկրորդ հարկի պատուհաններից  չէր զգացվում գարնանային շունչ, մռայլություն էր տիրում, ինչպես վերջին տարիներին: Այդ բնակարանն երկու փոքրիկ սենյակ ուներ, դռանը կից  երկու ոտնաչափ նեղլիկ միջանցքից երևում էին աջ և ձախ կողմերում գտնվող նեղ, երկար սենյակները: Ձախի սենյակի դուռը կարծես երբեք բացված չլիներ, հենց այդ դուռը  ննջարան էր տանում, որտեղ իր գիշերն էր անցկացնում տան միակ բնակիչը: Սակայն աջ տանող դուռը, ի հակառակ ձախի, միշտ բաց էր: Աջ կողմում՝ հյուրասենյակն է, մեջտեղում տեղադրված հնամաշ մի բազմոց, որի վրա էլ հիմնականում գիշեր-ցերեկ քնում էր տանտերը, այդ պատճառով էլ կարծես համարյա թե ննջասենյանկում չէր գիշերում:

Այս բնակարանի բնակիչը, մի ծերունի է, ում աչքերի խորքում  նշմարվում էր կարոտ, մթագնած տարիների դրոշմ, սակայն ակնհայտ է, որ ժամանակին նրանք միշտ լուսավոր են եղել: Սպիտակամորուս ծերունու ճերմակ մազերը անխնամ էին, երկարել, իջել էին նրա կորացած, բարալիկ ուսերին:

Ծերունին բազմոցին նստած, հայացքն հառել էր մի կետի, որտեղ ոչինչ չկար, իր հայացքից փոքր ինչ ձախ, գետնին դրված էր մի աթոռակ, որի վրա լցված էին բազմաթիվ թերթեր, թափթփվածությունն այնպիսի տպավորություն էր թողնում, կարծես ուղղակի նետված էին իրար վրա, ճմռթված, չընթերցված: Աթոռակի անմիջապես կողքին դրված էր մոտ մեկ մետր բարձրություն ունեցող  երկարաձիգ, պատվանդան հիշեցնող փայտյա արկղ՝ վրան սև գույնի հնաոճ հեռախոս՝փոշու մեջ կորած: Հանկարծ լսվեց զանգ, նա կարծես կենդանացավ, մտահոգ շուրջը նայեց, հետո մի պահ դեմքը պայծառացավ, երեսի կնճիռներն ուղղվեցին ու կարծես մի լուսավոր թեթև ժպիտ հայտնվեց նրա դեմքին: Մի տեսակ հուսադրող հայացքով, նա սկզբում շփոթված  նայեց աջ, հետո տեղից փոքր ինչ կանգնելով՝ նայեց ձախ, հեռախոսի ուղղությամբ: Զանգը նորից, ավելի երկար հնչեց: Ծերունու դեմքի փոքր ինչ պայծառացած նշույլներն անմիջապես չքացան, նրա դեմքը առաջվա պես մտախոհ, անխնամ տեսք ստացավ: Նա նորից կարոտ զգալով՝  հասկացավ, որ դռան զանգն էր: Մի պահ հապաղելով, ծերունին անցանկալի, հուսահատ քայլերով մոտեցավ դռանն ու բացեց, շեմին կանգնած էր մի պառավ կին՝ գզգզված մազերով, ցանցառ ժպիտով ու խորամանկ հայացքով: Ծերունին տխուր հայացքը խոնարհած՝ բարձրացրեց գլուխը  ու դեմքի թույլ միմիկայով հասկացրեց, որ պառավը խոսի.

-Հարևան ջա՞ն,-հարցական հայացքով, ծիծաղկոտ դեմքով ասաց պառավը,-վաղուց չենք հանդիպել, ասեցի տեսնեմ,սաղ ես, մեռած ես, այ մարդ, արի-արի մի ալարի, արի գնանք սուրճը սառչում է,- իր տուն հրավիրելով՝ ծեր կինը, ձախ ձեռքով քաշում էր ծերունու աջ ձեռքի մատներից: Ծերունին անշարժացած, տխուր կանգնած՝ մի պահ այդ ցնցումից սթափվեց և ուսերը վեր շարժելով, քաղաքավարությունից դրդված մեղմ ժպտալով մերժեց.

-Կներես չեմ կարող,-ետ ու առաջ, անտրամաբանական շարժումներ անելով, մի կերպ փորձեց բացատրել, որ վերջացնեն խոսակցությունը և դանդաղ շրջվելով հյուրասենյակի կողմ, շարունակեց.

-Սպասում եմ…

Հետո անտերբերությամբ  դուռը փակեց ծեր կնոջ երեսին և վերադարձավ, նստեց իր բազմոցին:

Երկու օր անց բակում նորից բարձր ձայներ լսվեցին, ծերունին մոտեցավ պատուհանին, վարագույրը կիսով չափ մի կողմ տարավ և հետևեց դրսում կատարվող  իրադարձություններին: Սովետական միության արտադրության Վոլգա մակնիշի մեքենայի վարորդի կողքի նստատեղից  երիտասարդ մի կին իջավ, հետևի դռնից՝ փոքրիկ, գեղեցկադեմ, ժիր աղջնակ: Կինը ձեռքերը պարզած շտապեց դեպի իրեն դիմավորող ալեհեր, 65-66 տարեկան մարդուն ու ամուր գրկելով համբուրեց  աջ և  ձախ այտերը, հետո համբուրելով ճակատը՝ ասաց «Հայրիկ» բառը, հայրը պատասխանեց.

-Սիրելի դստրիկս, այնպես ես ամեն անգամ ինձ գրկում, համբուրում, որ կարծես մեկ դար չես տեսել, այնինչ երեկ էիր ինձ մոտ,- հետո շրջվելով մեքենայից իջնող տղամարդու կողմը, ձեռքերը լայն բացած՝  բարձրաձայն կանչեց,-արի՜-արի՜ փեսա ջան, այ քեզ ուշ-ուշ եմ տեսնում, այ քեզ կարելի է ամուր գրկել,-հետո փեսայի մազերը խառնելով, խորամանկ հայացքով՝ աչքի տակից դիմելով տղամարդուն, շարունակեց,-թեպետ ասում են փեսային շատ երես տալ պետք չի:

Բոլորը բարձրաձայն ծիծաղելով՝ քայլեցին դեպի մուտքը: Փեսայի հայացքը հանդիպեց երկրորդ հարկի պատուհանից իրենց նայող ծերունու հայացքին: Ծերունին շփոթված ետ քաշվեց և փակելով կիսաբաց վարագույրը՝ ամոթի զգացումով իր տեղը շտապեց, դեպի բազկաթոռ: Մյուս օրը, առավոտյան նա նորից մոտեցավ պատուհանին, բացեց, դուրս նայեց, սևեռուն փնտրելով որոնելով ինչ որ մեկին: Տեսավ բակում թռչկոտող մի փոքրիկ տղայի, որը գնդակ էր խաղում: Նա  փոքրիկին ձեռքի շարժումով հասկացրեց, որ վեր բարձրանա: Երեխան սիրալիր ժպիտով, առանց վարանելու,գնդակը նետեց մի կողմ և ուրախ-ուրախ, վազքով մտավ մուտք ու բարձացավ ծերունու բնակարան՝ բակի սիրելի պապիկի հերթական առաջադրանքը կատարելու: Ծերունին դռան շեմին դիմավորեց երեխային, նստեցրեց փոքրիկ աթոռակի մոտ, որի վրա թերթեր էին լցված և ձեռքի անտարբեր շարժումով թերթերը թափեց հատակին՝ երեխային նստեցնելով աթոռակի վրա ու քնքշությամբ իր չորացած ձեռքերը երեխայի ծնկներին հենեց, հետո ծնկի իջավ ու աղերսող հայացքով ասաց.

-Մնա այստեղ, տաս րոպե, լա՞վ, բալես, ես հիմա, շատ շուտ կվերադառնամ,- երեխան գլուխը տմպտմպացրեց, արագ-արագ աչքերը թարթելով, չարաճճի հայացքով, դրական շարժում արեց, որպես համաձայնության նշան: Ծերունին շտապեց դուրս,մի քանի րոպե անց, ինչպես և խոստացել էր, լսվեց դռան փականքի ճռնչյունը: Նա նույնիսկ դուռն էլ չփակեց իր ետևից և անմիջապես շտապողական քայլքով թեքվեց դեպի հյուրասենյակ ու մեջտեղում կանգնած նայեց երեխային՝ գլխով հարցական շարժում անելով: Փոքրիկը, որ  տեղից չէր շարժվել, երեխայական ամոթխածությամբ գլխով բացասական նշան արեց և դեմքի տխուր արտահայտությամբ կանգնեց ծերունու դիմաց: Ծերունին երեխայի գլուխը մեղմորեն շոյելով՝ կոնֆետ տվեց և ճանապարհեց դուրս: Քարացած, ոչինչ չասող հայացքը կրկին իջավ նրա դեմքին. գետնից մի թերթ վերցրեց և նստեց բազմոցին, թվաց թե կարդում է, սակայն այնքան մտազբաղ էր, անգամ չէր էլ նկատել, որ թերթը գլխիվար էր բռնել: Մի պահ լռություն տիրեց և հանկարծ լռությունը խաթարեց թերթի ճմռթվող ձայնը: Նա  դեն նետեց թերթը, արագ վեր կացավ տեղից, հանեց հեռախոսի միացման լարը՝ պատին ամրացված միացման տեղից, կիսով չափ փաթաթեց ձեռքին և հեռախոսը աջ ձեռքին պահելով, շտապեց բնակարանից դուրս, իջավ մուտքի աստիճաններով ու հայտնվեց բակում. ոչ մի կողմ չնայելով, անկյունագծով բակը կտրեց-անցավ՝ դեպի  փողոց: Այնուհետև մտազբաղ փողոցն անցավ առանց անցման գծերի ու հասավ դիմացի մայթ: Մի քանի ոտնաքայլ գնաց, մտավ  շենքի վերջում գտնվող կամարաձև մուտք. այդտեղ մի քանի կրպակներ կային, մեկը բանալիներ պատրաստողի, մյուսը կոշկակարի, մի քանիսը՝ բանջարեղենի և վերջինը հեռախոսներ վերանագողի: Նա մոտեցավ, թակեց ապակյա պատուհանափեղկը, ներսում մի երիտասարդ մատների թեթևակի շարժումով, դուռը ցույց տալով հասկացրեց, որ ներս մտնի: Ծերունին մտավ ներս, հեռախոսը մեկնեց երիտասարդին ու համարյա անլսելի, խզված ձայնով ասաց.

-Չի աշխատում...

Երիտասարդ տղան զարմացած, մի պահ անշարժ կանգնեց, ապա ծերունուն հասկացրեց, որ նստի անկյունի աթոռին: Մինչ ծերունին որոնողական հայացքով գտավ աթոռն ու կնստեր, երիտասարդ մասնագետը ստուգեց հեռախոսը ու զարմացած նայելով ծերունուն՝ հարցական, անհասկանալի, սակայն բարեկիրթ տոնով առարկեց.

-Կներեք, բայց Դուք սխալվում եք, այն սարքին է և աշխատում է, ահա ազդանշանները, խնդրեմ, լսեք,- ու պատահական համար հավաքելով, լսափողը փոխանցելու մտադրությամբ, ձեռքը երկարեց դեպի ծերունին, որը լուռ էր, գլուխը խոնարհած: Այդ  վիճակից նա կամաց հայացքը բարձրացրեց դեպի երիտասարդ վարպետը և այդ պահին աչքերն ու դեմքը ջղաձգվեցին, կնճիռները ասես մի քանի տասնյակ ավելացան՝ խոժոռվեցին, աչքերում հայտնվեցին արյան նշույլներ, մի պահ ծերունին այլայլվեց, երիտասարդը չէր հասկանում եղելությունը, նա շփոթվեց, մնաց տեղում գամված՝ չհասկանալով ինչ անել:

Հանկարծ լռության  միջից անմարդկային հառաչ լսվեց, հետո՝ բարձրաձայն աղաղակ, այն կամաց-կամաց վերածվեց հեկեկոցի, ի վերջո ծերունին աղիողորմ ձայնով արտասանեց, թերևս իր կյանքի վերջին ու ամենացավոտ նախադասությունը.

-Եթե աշխատում է, ապա ինչու՞ իմ երեխաներն ինձ չեն զանգում...

Դրսում արդեն տաք գարուն էր...

Ասում են Գարունը Սեր է բերում:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» Այսօր, 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել Այսօր, 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ Այսօր, 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Այսօր, 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն Այսօր, 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը Այսօր, 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին Այսօր, 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար Այսօր, 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) Այսօր, 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր Այսօր, 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման Այսօր, 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան Այսօր, 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Այսօր, 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ Այսօր, 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով Այսօր, 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը Այսօր, 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) Այսօր, 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել Այսօր, 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ Այսօր, 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Այսօր, 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին Այսօր, 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) Այսօր, 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա Այսօր, 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված Այսօր, 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ Այսօր, 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Այսօր, 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար Այսօր, 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի Այսօր, 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել Այսօր, 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է Այսօր, 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում Այսօր, 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ Այսօր, 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի Այսօր, 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը Այսօր, 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի Այսօր, 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին 28/11/2024 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին 28/11/2024 17:35 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ 28/11/2024 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 28/11/2024 17:06 «Եթե խմբակցության անդամներից մեկը կարծիքներ է հայտնում, որոնք խմբակցության մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին 28/11/2024 16:54 Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին 28/11/2024 16:46 Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան 28/11/2024 16:38 Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան 28/11/2024 16:28 Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց 28/11/2024 16:23 Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում 28/11/2024 16:15 ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին 28/11/2024 16:01 Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերականգնի կազմակերպությունում լիարժեք մասնակցությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/11/2024 15:46 Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ 28/11/2024 15:42 Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան 28/11/2024 15:31 Արարատ Միրզոյանը և Յուսսի Հալլա-ահոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ 28/11/2024 15:28 Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք (Տեսանյութ) 28/11/2024 15:22 Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի նորոգման և վերականգնման աշխատանքները 28/11/2024 15:13 Եթե ​​Զուրաբիշվիլին ներում շնորհի Սահակաշվիլիին, միևնույն է` նա կմնա բանտում. Կոբախիձե 28/11/2024 15:05 Ռուսաստանն այսօր 10 անգամ ավելի շատ է հրթիռ արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին․ Պուտին 28/11/2024 14:57 Երևանում «Nissan Elgrand»-ը ռեստորանի մոտ կոտրել է օբյեկտի մի քանի սառնարան, բախվել դռանն ու կողաշրջվել 28/11/2024 14:54 Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 28/11/2024 14:51 ԲԴԽ նախագահ չի ընտրվել. որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ 28/11/2024 14:48 Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը ՀԱՊԿ նիստից բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը. Լուկաշենկո 28/11/2024 14:42 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով 28/11/2024 14:38 Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, հակառակ դեպքում՝ կտուգանվեն 28/11/2024 14:33 OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները 28/11/2024 14:29 Ռուսաստանի միջուկային հովանոցը նոր միջուկային դոկտրինով տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա. Շոյգու 28/11/2024 14:17 Հորդորում եմ մայթերով քայլել, թե չէ կստացվի ամեն ինչ լավ է, ամեն ինչ ընտիր է, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Վարչապետը՝ մարզպետներին 28/11/2024 14:04 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց 28/11/2024 13:54 ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում 28/11/2024 13:46 Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող համալիրը կհիմնանորոգվի, կդառնա հավաքական թիմերի մարզման կենտրոն 28/11/2024 13:33 Տավուշում հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց․ Ոսկան Սարգսյանը՝ Ցականյանի մասին 28/11/2024 13:29 Գյումրիում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել մյուս համայնքների վրա. Քաղաքագետ 28/11/2024 13:16 «Մի պզզցրեք, վարչապետն ա ստեով անցնում». ինչ է կատարվել, երբ Նիկոլ Փաշինյանն անցել է «Լվա ինքդ»-ի կողքով (Տեսանյութ) 28/11/2024 13:10 Հայ-ադրբեջանական սահման Դուդայի այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ 28/11/2024 13:07 ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով. փոփոխություններ կարվեն. Փոխնախարար (Տեսանյութ) 28/11/2024 13:00 «Թույլ չեմ տա որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի». Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետին ու ԳՇ բարձրաստիճան պաշտոնյային (Տեսանյութ) 28/11/2024 12:55 Ինձ շատ մարդկանց հետ կարող են կապել, բայց առաջին հերթին ինձ կապեք պետության հետ. ՔԿ նորանշանակ նախագահը՝ Վարդապետյանի կադր լինելու մասին (Տեսանյութ) 28/11/2024 12:51 Իջևանում արցախցիների համար կանցկացվի կարիերայի տոնավաճառ

Տվյալ բաժնի վերջին նյութերը