12/03/2016 15:15
Սոս Պետրոսյան. Կրկեսի նոր շենքը 100 անգամ ավելի շքեղ է լինելու
Կրկեսի նորակառույց շենքի բացումը կլինի հաջորդ տարում ՝ մինչև հոկտեմբեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, «Հայաստանի կրկեսային գործիչների միության» նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը:
«Ես ունեմ մեծ երազանք: Արդեն պատրաստում եմ բացման սցենարը: Ես ձեզանից շատ եմ շտապում»,- ասաց բանախոսն՝ ընդգծելով.
«Կրկեսի նոր շենքը 100 անգամ ավելի շքեղ է լինելու»:
Սոս Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց «Տաշիր» գրուպին կրկեսի լավ շենք կառուցելու համար.
«Այդ մարդիկ կրկես են նվիրում հանրապետությանը՝ լավ հասկանալով, որ այն բիզնեսի դաշտ չունի»: