12/03/2016 14:47
Սոս Պետրոսյան. Ցավոք, Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը չնշվեց պետականորեն
Լինելով Լեոնիդ Ենգիբարյանի աշակերտը՝ շատ բարդ է գնահատել նրա արվեստը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, «Հայաստանի կրկեսային գործիչների միության» նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը՝ անդրադառնալով Ենգիբարյանի 80-ամյակին, որը կլրանա մարտի 15-ին:
Բանախոսն ափսոսանք հայտնեց, որ Ենգիբարյանի ութսունամյակը պետականորեն չի նշվում՝ չնայած, որ նրան նվիրված հյուրախաղերով կրկեսը եղել է բազմաթիվ քաղաքներում, գյուղերում, զորամասերում:
«Շատերը չգիտեն, որ Ենգիբարյանը գործել է ընդամենը տասը տարի, սա շատ կարճ ժամանակ է և այդ ընթացքում նա հասցրել է դառնալ դասական»,-ասաց Սոս Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ռուսները Լեոնիդ Ենգիբարյանին ռուս են համարում, եվրոպացիները՝ եվրոպացի:
«Նա տիրապետում էր կրկեսային արվեստի բոլոր ժանրերին»,-ամփոփեց բանախոսը: