17/03/2016 19:21
Երևանի մնջախաղի պետական թատրոնը վերադարձել է մրցանակով
Փետրվարի 26-27-ը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը մասնակցել է Բոսնիա և Հերցեգովինայի Բանիա Լուկա քաղաքում անցկացված «Ոսկե Լուսան» միջազգային թատերական 3-րդ փառատոնին՝ դերասանուհի Նաիրա Եդիգարյանի հեղինակային «Անհայտ ժամանակների մարդը» մոնոներկայացմամբ: Այն ներառված էր «Առանց խոսքի թատրոններ» անվանակարգում և արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին՝ ստանալով «Լավագույն շարժում» մրցանակ:
Այս մասին տեղեկանում ենք Մշակույթի նախարարությունից, որը հիշեցնում է, որ 2015 թվականին նույն մրցանակին արժանացել էր «Այբուբեն» նախագիծը: