Սա մեր պատմությունն է և մենք պետք է ուրախ լինենք, որ այնքան ուժեղ ենք, որ կարողացել ենք Ցեղասպանությունից հետո շարունակել գոյատևել. Վահե Թիլբիյան

22/03/2016 10:55

Սա մեր պատմությունն է և մենք պետք է ուրախ լինենք, որ այնքան ուժեղ ենք, որ կարողացել ենք Ցեղասպանությունից հետո շարունակել գոյատևել. Վահե Թիլբիյան


Ճակատագիրը մեկ դար առաջ Թիլբիյանների ընտանիքին հասցրեց հեռավոր Եթովպիա: Նրանցից կրտսերին՝ Վահեին, հայ հանրությունը ճանաչեց նախորդ տարի, երբ եվրատեսիլյան բեմում հայտնվեցին աշխարհի տարբեր մայրցամաքներում սփռված 6 հայորդիները: Aysor.am-ը «Եվրատեսիլ 2016»-ին ընդառաջ հյուրընկալել է Վահե Թիլբիյանին, ով, կարելի է ասել, այսօր Եթովպիայի միակ հայ երաժիշտն է: 

 

-Վահե, աշնանը Հայաստան այցելեցիք: Սա Ձեր երկրո՞րդ այցելությունն էր:

-Չէ, առաջին անգամ 2005 թվականին եմ եկել: Հարազատներս այդ ժամանակ հաճախ էին այդտեղ լինում ու երբ վերադառնում էին՝ շատ լավ բաներ էին պատմում: Ես էլ ցանկացա Հայաստանը տեսնել: Երկու շաբաթով եկա մորաքրոջս և զարմուհուս հետ: Երկու տարի անց եթովպահայերով եկանք այստեղ: Դե, Եվրատեսիլի ժամանակ եկա և 2015-ի աշնանը:

-Այս անգամ գալու նպատակը զուտ գործնակա՞ն էր:

-Եվրատեսիլի ավարտից հետո մի քանի անգամ փորձել եմ Հայաստան գալ, սակայն չէր ստացվում: Շերիթոն հյուրանոցում եմ աշխատում, շաբաթը երկու օր երգում եմ և հիմա կարողացա մեկ շաբաթյա ուղեգիր վերցնել: Շատ եմ ուզում հայերեն երգել և այդ զգացողությունը միայն այստեղ կարող ես դնել երաժշտության մեջ: Ուզում եմ նոր երգեր պատրաստել, նաև իմ երգերում հայկական երաժշտական հին ու նոր գործիքներ օգտագործել: Դա միայն Հայաստանում կարող եմ անել, Եթովպիայում նման հնարավորություն չունեմ: Շատ կցանկանամ հայ երաժիշտների, երգիչ-երգչուհիների հետ համագործակցել:

 

-Եթե չեմ սխալվում, Հայաստանում էիք նաև ոչ ուրախ առիթով:

-Այո, մեծ հորեղբայրս, ով բնակվում էր Դուբայում, բայց ավելի շատ Երևանում էր լինում՝ այդ ընթացքում մահացավ:

-Գիտեմ, որ Ձեր երգացանկում ընդգրկված են նաև Հարութ Փամբուկչյանի կատարումներից: Հետաքրքիր է, բացի իրենից, ժամանակակից է՞լ որ հայ երգչի երգերը կցանկանայիք կատարել:

-Մեծ ցանկություն ունեմ համագործակցել հայ երգիչ-երգչուհիների, երաժիշտների հետ: Շատ եմ սիրում Հայկոյի, Դավիթ Բադալյանի, Սիրուշոյի, Ինգա և Անուշ Արշակյանների երգերը:  Ես Եթովպիայում ռադիոհաղորդում ունեի, որի ընթացքում օրը մեկ անգամ հայկական երգ էի հնչեցնում: Դա իրենց մոտ բացառիկ երևույթ էր:

 

Եթե չեմ սխալվում, Եթովպիան շատ փոքր հայ համայնք ունի:

-Այո, այժմ երևի մոտ 100 հայ ենք, բայց ժամանակին հայ համայնքը կարևոր համայնք է եղել Եթովպիայի համար: Հայերն այնտեղ շատ վաղուց են, հին համայնք է: Եթովպացիներին հայերը սովորեցրել են ոսկերչություն, ճարտարապետություն… Մինչև հիմա էլ հայերն այնտեղի բիզնես-գործունեության մեջ կան: Բայց դե գնալով քչանում ենք. ծերերը մահանում են, երիտասարդներն էլ ուսումը շարունակելու են գնում: Ես էլ գնացի Կանադա՝ համալսարանում սովորելու: Բայց ավարտելուց հետ վերադարձա Եթովպիա:

-Քանի՞ տարի եք անցկացրել Կանադայում:

-6 տարի, բայց ամռան ամիսներին վերադառնում էի Եթովպիա: Ինձ վրա ավելի էժան էր նստում տոմս գնել և գնալ այնտեղ, քան ամռան այդ 3-4 ամիսը ապրել Կանադայում (ծիծաղում է):

-Վահե, երաժշտությմբ սկսել եք զբաղվել բավական հասուն տարիքում՝ 28 տարեկանում: Իսկ համալսարանում ի՞նչ մասնագիտություն եք ուսումնասիրել:

-Սկզբում ուզում էի բժիշկ դառնալ, սակայն երկու տարի անց մտափոխվեցի ու հասկացա, որ այն իմը չի: Համալսարանում սովորելու տարիներին նաև պարի եմ գնացել: Ասեմ, որ 8-9 տարեկանից դաշնամուրի եմ գնացել: Մայրիկիս զարմուհին՝ Հերմինե Նալբանդյանը, և ընդհանրապես՝ Նալբանդյան ընտանիքը Եթովպիայում շատ մեծ դերակատարություն են ունեցել: «40 որբերի պատմությունը» դրա մեծ ապացույցն է… Ես շատ եմ կարևորում եկեղեցու դերը, հավատքը մարդկանց կյանքում, ազգապահպանության մեջ:

-Դուք ծնվել եք Եթովպիայում, իսկ Ձեր ծնողները՞:

-Ծնողներս նույնպես այստեղ են ծնվել: Մյուսները 1905-1906 թվականներին Արևմտյան Հայաստանից գաղթել են Եթովպիա, մայրիկիս տատիկն այդ ժամանակ 8 ամսական է եղել: Որքանով գիտենք, մայրիկիս հայրական ընտանիքը Ալեքսանդրիայով, Եգիպտոսով եկել են Եթովպիա:

 

-Արդեն 2-3 սերունդ ծնվել-մեծացել եք հայրենիքից հեռու, բայց հրաշալի տիրապետում եք հայերենին, այնինչ, մարդիկ կան, 5-10 տարի առաջ են մեկնել, բայց հազիվ են խոսում հայերեն:

-(ծիծաղում է)Մարդը չպետք է կեղծավոր լինի, սուտ խոսի: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր լեզուն պահպանենք, մեր պատմությանը տիրապետենք: Սա մեր պատմությունն է և մենք պետք է ուրախ լինենք, որ այնքան ուժեղ ենք, որ կարողացել ենք այսքան դժվարություններով հանդերձ ապրել, ցեղասպանությունից հետո շարունակել գոյատևել: Ինչպես ասում են՝ կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք: Քո լեզուն, քո պատմությունն ու հավատքը «մոռանալը» նորաձևություն չի: Դա զգեստ, կոշիկ կամ մազ չի, որ փոխես, այն մեր գենետիկան է, անփոխարինելի է ու փոխվելու փորձ անելը մեղք է:

-Ինչո՞վ են զբաղվում Ձեր ծնողները Եթովպիայում:

-Մենեջեր են, մենք սեփական բիզնես չունենք: Քույրս ևս մենեջեր է: Ծնողներս էլ մի քանի անգամ եղել են Հայաստանում, շատ են սիրում Հայաստանը:

-Մտածում եք Հայաստանում հաստատվելու մասին:

-Շատ կցանկանայինք, բայց քանի որ արդեն իրենց տարիքն առել են, դժվարությամբ են համակերպվում այդ մտքին:

-Նախորդ տարի դուք ևս ներկայացրեցիք Հայաստանը Եվրատեսիլյան բեմում: Դա ի՞նչ տվեց Ձեզ:

-Առաջին անգամ էր, որ նման մտահղացմամբ ներկայացանք, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հանրային հեռուստաընկերությանը: Միշտ մտածում էի, որ գոնե մեկ անգամ սփյուռքահայ ներկայացնի Հայաստանը, և, խնդրեմ, քանի հոգի բեմում էինք: Երջանիկ եմ, որ ես այդ պատմության մի մասը կազմեցի: Ճիշտ է, ավելի լավ տեղի սպասումներ ունեինք, բայց… Բայց ես գտնում եմ, որ մենք լավ ելույթ ունեցանք:

-Զարմանալի էր, որ սփյուռքահայությունն ակտիվ չէր քվեարկության հարցում:

-Էր կամ չէր՝ իրականությունը չգիտենք (ժպտում է): Շատերը մեզ ասում էին՝ քվեարկում ենք, բայց տեղ չի հասնում, բայց դե ինչ կարող էինք մենք անել: Մրցույթն այդպես է, մեկը հաղթում է, մյուսը՝ հաղթվում:

-Կապը պահպանում եք մասնակիցների հետ:

-Ճիշտ է, տարբեր ժամային գոտիներում ենք, բայց փորձում ենք միշտ կապը պահել:

-Այս տարի Հայաստանը ներկայացնելու է Իվետա Մուկուչյանը, ինչ կասեք այդ մասին:

-Հրաշալի ընտրություն է, շատ լավ երգչուհի է:

-Վահե, հավանո՞ւմ եք մեր հայուհիներին:

-Շատ գեղեցիկ են հայուհիները (ժպտում է): Բայց ես այն տղաներից չեմ, ովքեր սիրահարվում են առաջին հայացքից: Ինձ համար կարևորը ոչ միայն աղջկա արտաքինն է, այլև՝ ներքինը: Պետք է մարդիկ միմյանց համար հետաքրքիր լինեն, փոխլրացնեն: Սերը կույր է, այնպես չի, որ պետք է կողակիցդ հենց քո ազգից լինի: Իհարկե, շատ կցանկանայի հայի հետ ընտանիք կազմել, բայց չգիտեմ, թե ճակատագիրն ինչ է պատրաստել… Իմ ընտանիքում էլ կան մարդիկ, ովքեր «օտար» են, բայց հրաշալի հայերեն են խոսում, իրենց շատ եմ հարգում:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել Այսօր, 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ Այսօր, 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Այսօր, 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն Այսօր, 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը Այսօր, 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին Այսօր, 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար Այսօր, 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) Այսօր, 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր Այսօր, 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման Այսօր, 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան Այսօր, 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Այսօր, 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ Այսօր, 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով Այսօր, 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը Այսօր, 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) Այսօր, 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել Այսօր, 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ Այսօր, 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Այսօր, 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին Այսօր, 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) Այսօր, 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա Այսօր, 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված Այսօր, 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ Այսօր, 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Այսօր, 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար Այսօր, 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի Այսօր, 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել Այսօր, 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է Այսօր, 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում Այսօր, 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ Այսօր, 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի Այսօր, 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը Այսօր, 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի Այսօր, 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին 28/11/2024 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին 28/11/2024 17:35 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ 28/11/2024 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 28/11/2024 17:06 «Եթե խմբակցության անդամներից մեկը կարծիքներ է հայտնում, որոնք խմբակցության մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին 28/11/2024 16:54 Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին 28/11/2024 16:46 Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան 28/11/2024 16:38 Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան 28/11/2024 16:28 Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց 28/11/2024 16:23 Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում 28/11/2024 16:15 ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին 28/11/2024 16:01 Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերականգնի կազմակերպությունում լիարժեք մասնակցությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/11/2024 15:46 Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ 28/11/2024 15:42 Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան 28/11/2024 15:31 Արարատ Միրզոյանը և Յուսսի Հալլա-ահոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ 28/11/2024 15:28 Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք (Տեսանյութ) 28/11/2024 15:22 Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի նորոգման և վերականգնման աշխատանքները 28/11/2024 15:13 Եթե ​​Զուրաբիշվիլին ներում շնորհի Սահակաշվիլիին, միևնույն է` նա կմնա բանտում. Կոբախիձե 28/11/2024 15:05 Ռուսաստանն այսօր 10 անգամ ավելի շատ է հրթիռ արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին․ Պուտին 28/11/2024 14:57 Երևանում «Nissan Elgrand»-ը ռեստորանի մոտ կոտրել է օբյեկտի մի քանի սառնարան, բախվել դռանն ու կողաշրջվել 28/11/2024 14:54 Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 28/11/2024 14:51 ԲԴԽ նախագահ չի ընտրվել. որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ 28/11/2024 14:48 Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը ՀԱՊԿ նիստից բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը. Լուկաշենկո 28/11/2024 14:42 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով 28/11/2024 14:38 Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, հակառակ դեպքում՝ կտուգանվեն 28/11/2024 14:33 OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները 28/11/2024 14:29 Ռուսաստանի միջուկային հովանոցը նոր միջուկային դոկտրինով տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա. Շոյգու 28/11/2024 14:17 Հորդորում եմ մայթերով քայլել, թե չէ կստացվի ամեն ինչ լավ է, ամեն ինչ ընտիր է, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Վարչապետը՝ մարզպետներին 28/11/2024 14:04 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց 28/11/2024 13:54 ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում 28/11/2024 13:46 Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող համալիրը կհիմնանորոգվի, կդառնա հավաքական թիմերի մարզման կենտրոն 28/11/2024 13:33 Տավուշում հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց․ Ոսկան Սարգսյանը՝ Ցականյանի մասին 28/11/2024 13:29 Գյումրիում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել մյուս համայնքների վրա. Քաղաքագետ 28/11/2024 13:16 «Մի պզզցրեք, վարչապետն ա ստեով անցնում». ինչ է կատարվել, երբ Նիկոլ Փաշինյանն անցել է «Լվա ինքդ»-ի կողքով (Տեսանյութ) 28/11/2024 13:10 Հայ-ադրբեջանական սահման Դուդայի այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ 28/11/2024 13:07 ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով. փոփոխություններ կարվեն. Փոխնախարար (Տեսանյութ) 28/11/2024 13:00 «Թույլ չեմ տա որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի». Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետին ու ԳՇ բարձրաստիճան պաշտոնյային (Տեսանյութ) 28/11/2024 12:55 Ինձ շատ մարդկանց հետ կարող են կապել, բայց առաջին հերթին ինձ կապեք պետության հետ. ՔԿ նորանշանակ նախագահը՝ Վարդապետյանի կադր լինելու մասին (Տեսանյութ) 28/11/2024 12:51 Իջևանում արցախցիների համար կանցկացվի կարիերայի տոնավաճառ 28/11/2024 12:49 Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը