25/03/2016 09:40
Սպորտի «բեխաբար» նախարարին արգելվա՞ծ է միջամտել Ֆուտբոլի ֆեդերացիայի հարցերին
Երիտասարդության ու սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը թերևս միակն է ՀՀ-ում , ով չի լսել երեք ֆուտբոլիստների մուտքը հավաքական արգելող ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը: «Անձամբ ես չեմ լսել»,- ասել է նախարարը:
«Ժամանակի» հարցին՝ իրեն արգելվա՞ծ է միջամտել ֆեդերացիայի հարցերին, նախարարը հայտարարել է. «Ինչպե՞ս արգելված է: Ո՞վ ասեց, որ արգելված է: Ոչ մի նման տպավորություն չի կարող լինել»: