05/04/2016 13:38
Սերժ Թանկյանը հորդորում է Էրդողանին ծանոթանալ Արցախի պատմությանը. Արցախը հայկական տարածք է
Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատմություն կարդալ` իմանալու համար, որ Լեռնային Ղարաբաղը պատմական հայկական տարածք է:
Այս մասին Թանկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Կարծում եմ Էրդողանը չի կարդում պատմություն: Լեռնային Ղարաբաղի պատմական իրավական տերերը հայերն են: Ստալինն է այն տվել է Ադրբեջանին»,- գրել է նա՝ հույս հայտնելով, որ մի օր Արևելյան Թուրքիան ևս կվերադառնա իր իրական տերերին:
Ավելի վաղ ևս նա գրառումներ էր կատարել` դատապարտելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի գործողություններն ու այս հարցում Թուրքիայի անվերապահ աջակցությունը Բաքվին: