07/04/2016 11:10
Սոս Ջանիբեկյան. Եթե մի վայրկյան վստահ չեմ, որ այդ խիզախությունը չեմ ունենա մնալ մինչև մահ, ավելի լավ է մնամ տեղս և ամոթից մահանամ
«Այս դժվար և դաժան մի քանի օրում անծանոթ մարդկանցից ստացա շատ դաժան նամակներ. «Սո՛ս, վեր կաց գնա Ղարաբաղ, ինչի չես գնում այ վախկոտ, Սոս ամաչում ենք, որ դու Մեր ազգի հայտնի դերասաննես ու հիմա տանը նստած ես»... Ես լիովին Ձեզ հասկանում եմ, պատերազմում ընկեր, եղբայր կամ հարազատ մարդ ունեք և Ձեզ թվում է, որ ես նրա փոխարեն եմ ապրում, որ ես նրանից ոչ մի բանով առավել չեմ, իհարկե, առավել չեմ, մի բանել էլ, ես եմ երախտապարտ ու մահու չափ շնորհակալ նրանց և սգում եմ ցանկացած կորուստի համար, բայց հավատացեք Դուք չեք, ում ես պիտի Պատասխան տամ, թե ոնց եղավ, որ ես չգնացի, հավատացեք Դուք չպետք է լինեք Ձեր խղճի հանդեպ այն խիզախը, ով ուղարկում է մարդուն պատերազմ, Ես Տանը պախկված ամենավերջին Տղամարդը չէի, որ ստիպում էիք, հետո պատերազմն ունի իր կանոնները, հո տենց չի, ով իր տեղից վեր կեցավ, ուզեցավ գնա կռվի՝ պիտի թողնեն»,- այս մասին Facebook-յան իր էջում գրել է դերասան Սոս Ջանիբեկյանը:
«Երբ նույն ոգով մեղադրում էիք՝ ինչի ցույցերի չեմ գնում կամ Բաղրամյանում չեմ, հասկացեք և ներողամիտ եղեք, ես ունեմ թերություն, եթե մի վայրկյան վստահ չեմ որ այդ խիզախությունը չեմ ունենա մնալ մինչև մահ, ավելի լավ է մնամ տեղս և ամոթից մահանամ, կա պատճառ՝ եթե պիտի գնամ ցույցի և ինձ թեկուզ մի հոգի հավատալով գա, ուրեմն պիտի վերջինն էդտեղից գնամ, ուրեմն առաջին գծում գիշեր ցերեկ մինչև կրակոց կամ ջրի մեքենա պիտի մնամ, չեմ կարող մի քանի ժամից կամ 2 օրից վեր կենամ ու գնամ։ Եթե գնում եմ Ղարաբաղ, ուրեմն պիտի գնամ մինչև վերջ, չեմ կարղ Ստեփանակերտի սրճարաններով բավարարվել։ Իհարկե, հիմա էլ կասեք՝ ով ա ասում մինչև վերջ մի գնա, ես կասեմ դա Ձեր ասելով չի, Ներող եղեք։
Իհարկե դպրոցի երեխաներին կամ Ստեփանակերտի ժողովրդին, հնադես գալ որպես հայտնի մարդ, վստահ եմ էլի մեծ գործ է, նրանք ուրախանում են, ոգևորվում, բայց դա իմ առաքելությունը չէ...
Եթե ես զոհված լինեի, հավատացեք, դրանով ոչ մեկի կյանքը հետ չէիք բերի և Ձեր ցավերը չէր բուժվի։
Ես Ձեզ հասկանում եմ, պի՛նդ եղեք։
Ես հայաթներում, ցավոք, ավելի շատ եմ եղել՝ քան դպրոցում, նույնիսկ էն հայաթական կռիվներում ավելի շատ հարգել եմ, ով վախեցել ու կռվի չի եկել, քան ով մի կողմում կանգնած սպասել է մինչև եկել է հաղթանակը նշելու կամ խաղաղություն կնքելու ժամանակը՝ նոր եկել է։
Այս գրառումս ոչ մեկին հարձակում չէր, այլ զուտ ցանկացա անկեղծ արդարանալ։
Պարզվեց հենց Դուք եք, ում պիտի պատասխան տամ, որովհետև Ձեր ծափահարությունների շնորհիվ է, որ այն եմ, ինչ կամ։ Դուք ունեք իրավունք պատասխան պահանջելու։
Խաղաղություն մեզ և թող խաղաղությամբ հանգչեն Մեր լուսահոգի Հերոսները»,- գրել է նա: