11/04/2016 09:55
Մահացել է Սուրեն Թադևոսյանը
Այս գիշեր Իսպանիայում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը:
Այս մասին տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ռեժիսորի եղբայրը:
Հոգեհանգստի և հուղարկավորության մասին տեղեկությունները կհաղորդվեն ավելի ուշ:
Նշենք, որ Սուրեն Թադևոսյանն ընդամենը 40 տարեկան էր:
Սուրեն Թադեւոսյանը հեղինակել է 16 հեռուստանախագիծ, 2 հեռուստասերիալ: 2004-05թթ եղել է «Դար 21» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը, 2007-11թթ` «TV 5»-ի գլխավոր պրոդյուսերը եւ փոխտնօրենը: Եղել է «Արմատ» երաժշտական նախագծի եւ երգիչ Նարեկ Բավեյանի պրոդյուսերը: Նկարահանել է ավելի քան 80 երաժշտական, 100 գովազդային տեսահոլովակ: ԱՄՆ-ի «Գոլդեն Սթար» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Արսեն Սաֆարյանի «Հուշերի քաղաք» տեսահոլովակի համար արժանացել է «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակին, իսկ 2010թ.` «Տարվա լավագույն ռեժիսոր»: 2011թ. Իսպանիայի Բիլբաո քաղաքի կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմի սցենար» մրցանակին:
Ի հիշատակ՝ ներկայացնում ենք մեր վերջին հարցազրույցը Սուրենի հետ: