15/04/2016 14:01
Վահե Էլոյանը վերադարձավ իր հին պաշտոնին
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Վահե Էլոյանին նշանակել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար:
Նշենք, որ Էլոյանը տարիներ առաջ ևս զբաղեցնում էր այդ պաշտոնը, սակայն այն ժամանակ նախարար Յուրի Վարդանյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով ազատման դիմում էր գրել և հեռացել պաշտոնից:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք: