21/04/2016 10:30
Սերժ Թանկյանն «Ավրորա» մրցանակին նվիրված ստեղծագործություն է հեղինակել
Սերժ Թանկյանն «Ավրորա» մրցանակին նվիրված ստեղծագործություն է հեղինակել, որը կհնչի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հանձնման ժամանակ:
Աշխարհահռչակ երաժիշտի նոր ստեղծագործությունը կոչվում է «Ավրորայի երազանքը»: Ինչպես տեղեկացնում ե IDeA հիﬓադրաﬕց՝ «Ավրորա» մրցանակը կշնորհվի Երևանում, 2016 թվականի ապրիլի 24-ին:
Մրցանակն սկիզբ է առել 100 LIVES նախաձեռնությունից, որի հիմքում Հայոց ցեղասպանության ընթացքում մարդկային կյանքերի փրկության և հերոսության ոգեշնչող պատմություններ են: Այս թեման հոգեհարազատ է Թանկյանին, քանի որ նրա ընտանիքը չէր փրկվի առանց աﬔրիկացի ﬕսիոներների, որոնց հիﬓած մանկատանն է ﬔծացել նրա պապիկը:
Թանկյանի մորական տատիկը՝ Վարսենիկը, կոտորածներից փրկվել էր թուրք մայորի խիզախության շնորհիվ, որն իր կյանքը վտանգեց նրան ու նրա ընտանիքը թաքցնելու համար: Այդ թուրքը հրաժարվեց կատարել կառավարության՝ հայերին սպանելու և արտաքսելու հրամանները. նրա նման ազնիվ շատ մարդիկ սպանվեցին՝ Օսմանյան իշխանություններին չենթարկվելու պատճառով: «Վերջին տարիների ընթացքում բոլոր իմ ստեղծած երգերից «Ավրորայի երազանքը» աﬔնասիրելին է: Ես ուրախ եմ, որ այն ստեղծվել է 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնության համար, որը հիանալի գործեր է անում՝ ուշադրություն հրավիրելով ավերիչ ողբերգությունների վրա և կարևորելով այդ իրադրությանն արձագանքող իրական հերոսներին»,- նոր երգի մասին ասել է Սերժ Թանկյանը:
100 LIVES և «Ավրորա» մրցանակ նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը նշել է. «Մենք շնորհակալ ենք Սերժին՝ իր արվեստով ﬔր նախաձեռնությանը նպաստելու համար: Այս հիանալի ստեղծագործությունը նրա խոնարհուﬓ է Ավրորային՝ այն կնոջը, որի անունով է կոչվում մրցանակը:
Նա առաջիններից էր, որ աշխարհում բարձրաձայնեց 1915 թվականին տեղի ունեցած վայրագությունների եւ իր փրկության մասին: «Ավրորա» մրցանակի ﬕջոցով ﬔնք ուզում ենք բարձրաձայնել այն հերոսների մասին, որոնք այսօր են խիզախաբար կյանքեր են փրկում ամբողջ աշխարհում»: