22/04/2016 11:33
Տեղի ունեցավ «Արմատներ» ֆիլմի պրեմիերան
Երեկ Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Շարմ հոլդինգ»-ի նոր`«Արմատներ» ֆիլի պրեմիերան, որն իր ﬔջ է ներառել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի բոլոր կարևորագույն ﬕջոցառուﬓերը՝ System of a Down խմբի երևանյան հաﬔրգից` ﬕնչև Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողություն:
Ֆիլմի պրոդյուսերն է Վահե Յանին, ով խոսելով ֆիլմից պատմում է, որ ֆիլմ ստեղծելու գաղափարն առաջացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ﬕջոցառուﬓերի նախապատրաստական աշխատանքների ընթացքում:
«Շարմ հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանն էլ հավաստիացրեց, որ ֆիլմը կոﬔրցիոն նպատակ չունի:
Մինչ կինոնկարի դիտումը՝ ներկաները ﬔկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան ազատամարտում զոհված զինվորների հիշատակը:
Նշենք, որ ֆիլմը նկարահանվել է Scripted Reality ժանրում. այն իր ոճով և մատուցմամբ նոր խոսք է հայկական ֆիլմարտադրության ﬔջ: Ֆիլմը պատում է երիտասարդ զուգի մասին: Բոստոնաբնակ լրագրող, բլոգեր Արամը Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեﬕն որոշում է գալ Հայաստան և իր բլոգում լուսաբանել կատարվելիք իրադարձությունները: Հայաստանում նա շատ պատահական հանդիպում է ֆրանսիաբնակ Անետին, ով Արաﬕ բլոգի մշտական ընթերցողներից է՝ Վանե մականունով: Ծնվում է սիրո պատմություն, որն ավելի է նրանց կապում հայրենի հողի հետ:
Արաﬕ և Անետի սերը դառնում է արյան կանչի խորհրդանիշ: Սիրո պատմությանը զուգահեռ ներակայացվում են 2015-ի կարևորագույն իրադարձությունները`Հռոﬕ Պապ Ֆրանցիսկոսի մատուցած և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի անդաﬓերի այցը Հայաստան, System of a Down խմբի և 24/04 համաշխարհային նվագախմբի հաﬔրգները:
Կինոնկարում խոսվում է անմոռուկի պատրաստման, նորաբաց Կոﬕտասի թանգարան-ինստիտուտի, ապրիլի 24-ի նախօրեին կազմակերպված ջահերով երթի և այլ իրադարձությունների մասին:
Կինոնկարի գլխավոր հերոսը ֆիլմում նշում է, որ ինքը սփյուռքահայ չէ.կա ﬔկ հասկացություն`այն է`հայը, և բոլոր հայերը ﬕմյանց բարեկամ են: Դերերում նկարահանվել են Անդրանիկ Բաբայանը, Մերի Մկրտչյանը, Ռոզի Ավետիսովան, Գրիգոր Բաղդասարյանը, Իշխան Ղարիբյանը և այլք:
Սցենարի հեղինակը Կարինե Խոդիկյանն է: