22/04/2016 14:52
«Արի՛, ի՛մ Սոխակ». Հայկական օրորոցայինը՝ Սերժ Թանկյանի և Լարիսա Ռայանի մատուցմամբ
Alternative Press ամերիկյան գլխավոր երաժշտական թողարկությունն այսօր ներկայացրել է Սերժ Թանկյանի վերջին երաժշտական տեսահոլովակը՝ «Արի՛, ի՛մ Սոխակ» հայկական օրորոցայինը, որը մշակել և գործիքավորել է Թանկյանը: Երգը կատարում են Սերժ Թանկյանը և վոկալիստ Լարիսա Ռայանը:
Այս օրորոցայինը այն 23 երգերից մեկն է, որը հրապարակվելու է այսօր' ապրիլի 22-ին, որպես «1915» ֆիլմի օրիգինալ երաժշտության մաս՝ մշակված Սերժ Թանկյանի կողմից:
Տեղեկացնենք, որ «1915» ֆիլմը ցուցադրելու բացառիկ իրավունքն է ձեռք բերել Արմենիա հեռուստաընկերությունը և այն եթերում կլինի ապրիլի 24-ին՝ ժամը 18:40-ից:
Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ լույս տեսած «1915» հոգեբանական թրիլլերի ռեժիսորներն են Կարին Հովհաննիսյան և Ալեք Մուհիբյան: Ֆիլմ արժանացել է մի շարք մրցանակների և համաշխարհային ճանաչման: «New York Times»-ը այն անվանել է «տեղի ունեցած ջարդերի հոգևոր վերապրում», իսկ Los Angeles Times-ը ֆիլմը կոչել է յուրօրինակ ձև` արդարություն հաստատելու՝ այսպիսի հսկայական թեմայի վերաբերյալ: