28/04/2016 19:59
Երգիչ Պրինցի մահվան պատճառը կարող է ՁԻԱՀ-ը լինել
ԶԼՄ-ները տեղեկացել են, որ լեգենդար երգիչ Պրինցի մահվան պատճառը կարող է լինել ՁԻԱՀ-ը: Այս մասին հաղորդում է Ria.ru լրատվական գործակալությունը վկայակոչելով National Enquirer թերթի հրատարակած այսօրվա համարը «ՁԻԱՀ-ը սպանել է Պրինցին» վերնագրով:
Պրինցի ընկերնիրից մեկը, նրա մահից երկու օր առաջ ասել էր, որ Պրինցի մոտ հայտնաբերել են ՁԻԱՀ հիվանդությունը և, որ երգիչը գտնվում է ծանր վիճակում:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ երգչի հարազատները տեղեկացրել էին, որ Պրինցը տարիներ շարունակ կախվածություն մեջ է եղել Percocet ցավազրկող դեղորայքից: Իսկ նրա մահից մի քանի օր առաջ երգիչը չարաշահել էր այդ դեղորայքի օգտագործումը: