29/04/2016 18:53
Աշխարհահռչակ ջազ երաժիշտ Ռիչարդ Բոնոն նորից Հայաստանում է
Աշխարհահռչակ ջազ երաժիշտ Ռիչարդ Բոնոն նորից Հայաստանում է: Այսօր այդ կապակցությամբ հրավիրված ասուլիսում նա նշեց, որ անչափ ուրախ է այդ առիթով: Ջազի միջազգային օրվա կապակցությամբ նա երկրորդ անգամ ելույթ կունենա Երևանում՝ ապրիլի 30-ին:
«Այստեղ ինձ անչափ գրավել են հայկական համեղ ուտեսնտները: Այս անգամ հասցրել եմ լինել Գեղարդում: Հանդիպել եմ նաև երկրպագուների հետ և ուրախ ժամանակ անցկացրել նրանց հետ»,- ասաց նա:
Հայաստանում երիաժշիտը որոշել է ուսումնասիրել ինչպես հայկական երաժշտությունն, այնպես էլ Հայոց պատմությունը: Նրա խոսքով՝ առհասարակա պատմություն սովորելը լավ բան է, իսկ Հայոց պատմությունն իմանալը՝ շատ կարևոր: Նա նշեց, որ ինքը տիրապետում է 9 լեզվի: Լեզուների նկատմամբ իր ընդունակությունները համարում է ի ծնե, որովհետև լեզուն նման է երաժշտության. այն պետք է լսել ու կրկնել: «Երաժշտությունն ինքնին լեզու է, որը կարող է գոյատևել ինքնուրույն, առանց բառերի: Իսկ Հայկական մշակույթը և պատմությունը մեր բոլորի մի մասն է: Երբ մենք ընկալում և ընդունում ենք աշխարհում տարբեր երևույթների տարբերությունները, դա մեզ ավելի լավն է դարձնում: Անձամբ ծանոթ չեմ հայկական մշակույթին, բայց իմանալով և հաշվի առնելով այն ամենը, ինչի միջով անցել է Հայաստանը, հայ ժողովրդին համարում է շատ քաջ, առաջին հերթին՝ հոգեպես և մշակութապես, որն արտացոլված է հատկապես երաժշտության մեջ, որով հայ ժողովուրդը փորձում է ինքնարտահայտվել: Ժողովրդական գործիքների բազմազանությունն ամեն ինչ պատմում է Հայաստանի մասին»,- ասաց նա:
Հայաստանում ստեղծագործելու համար երաժիշտը ներշնչանքի աղբյուր է համարում հենց ազգային գործիքների հնչողությունը:
«Որոշել եմ դուդուկ նվագել սովորել և հաջորդ ալբոմում պարտադիր ընդգրկել: Շատ տպավորիչ է նաև հայկական վանքերի արձագանքը»,- եզրափակեց նա: