90-ականների պատերազմը մեզ դաս չեղավ, Հայաստանում «զռզռում են» թշնամու ելևէջներով. Արմեն Թութունջյան

30/04/2016 16:09

90-ականների պատերազմը մեզ դաս չեղավ, Հայաստանում «զռզռում են» թշնամու ելևէջներով. Արմեն Թութունջյան


Ապրիլի 30-ին աշխարհում նշվում է Ջազի միջազգային օրը, ինչից անմասն չէ նաև Հայաստանը: Այսօր Երևանում ջազասեր հասարակությամբ լեփ-լեցուն կլինի Կասկադի հարակից տարածքը, քանի որ այնտեղ տրամադրությունն ու եղանակը ջազային է լինելու:

«Իհարկե, Կասկադի անվճար համերգը ցուցանիշ չէ, որ բոլորը խելագարվում են ջազի համար: Բայց կարևորն այն է, որ գոնե գալիս են, լսում: Այսօր էլ նույնը տեղի կունենա, վստահ եմ: Հատկապես, որ աստղ է մասնակցելու՝ ի դեմս Ռիչարդ Բոնոնի»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց  ճանաչված ջազմեն, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Թութունջյանը՝ նույն ինքը Չիկոն:

Դիտարկմանը, որ Հայաստանը ժամանակին ջազի կենտրոններից է եղել, խորհրդային տարիներին էլ Երևանն անվանել են ջազի մայրաքաղաք, մեր զրուցակիցը պատասխանեց.  «Նման բան չկա… Իհարկե, այդ ճանապարհը մեզ մոտ շուտ է սկսվել. 1938 թվականին Արտեմի Այվազյանը հիմնեց Հայաստանի պետական ջազային նվագախումբը, բայց անհամեստ է հնչում, թե Հայաստանը ջազի կենտրոնն է եղել: Իսկական ջազ ավելի լավ նվագել են և՛ Մոսկվայում, և՛ Լենինգրադում, նույնիսկ՝ Բաքվում: Թեև Բաքվում գերիշխում էին հայազգի ջազմենները: Այվազյանական ժամանակահատվածում՝ 1938-1956 թվականներին, ջազ չի հնչել, դա ուղղակի եղել է անդրկովկասյան ժողովուրդների պոպուլյար երաժշտություն»:

20-րդ դարի կեսերին Հայաստանում ջազը առավել լայն տարածում գտավ՝ շնորհիվ Արմեն Թութունջյանի, Լևոն Մալխասյանի, Ալեքսանդր Զախարյանի… Առավել ծաղկուն տարիները 70-ից 80-ականների վերջերն էին: «1956 թվականից Օրբելյանը գլխավորեց Հայաստանի պետական էստրադային նվագախումբը, մեր սերունդը, որն այս ամենում ներգրավվեց 60-ականներին, բերեց մաքուր ջազի առաջին հնչյունները: Օրբելյանի նախաձեռնությամբ՝ մեր նվագախմբի կատարմամբ սկսեցին հնչել իսկական ջազային ստեղծագործություններ: Առաջին մեծ հաջողությունն ունեցանք 1970 թվականին, երբ մեր քառյակը՝ Ալեքսանդր Զաքարյանը, Լևոն Մալխասյանը, Երվանդ Երզնկյանը և ես դարձանք դափնեկիր Կույբիշևում կայացած համամիութենական ջազ փառատոնում: Հետագայում եկան Էլվինա Մակարյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, այնուհետև՝ Դավիթ Ազարյանի, Արտաշես Քարթալյանի եռյակները»,-մանրամասնեց նա:

Ա. Թութունջյանի խոսքով՝ անկախության տարիներին տեղի ունեցավ կարևոր մի բան՝ ջազը տներից դուրս եկավ ու հայտնվեց հասարակական վայրերում: «Ջազ սկսեցին նվագել ակումբներում, սրճարաններում, ինչը սովետի ժամանակ ընդունված չէր: Դա խթան դարձավ, որ ջազն ընկալվի նաև որպես աշխատանք: Չէ՞ որ սովետական տարիներին այն չէր վարձատրվում ըստ արժանավույնի: Իհարկե, լինում էին համերգներ, փառատոններ, որտեղ մեզ վարձատրում էին, բայց դրանք հաճախակի բնույթ չէին կրում»:

Հայաստանում ջազային արվեստն այսօր էլ երկրպագուների փոքր խումբ չունի: Մեր այն հարցին, թե ծնվո՞ւմ են նոր ստեղծագործողներ և ստեղծագործություններ՝ ջազմենը պատասխանեց. «Իհարկե, ծնվում են, մենք ունենք հաջողություններ: Ամեն երեկո Երևանի բազմաթիվ սրճարաններում հնչում է այն, ինչին այսօր անվանում ենք ջազ: Մեկ այլ խնդիր է, թե այն իր էությամբ որքանո՞վ է իրական ջազ: Բայց քանի որ ջազը ոչ թե միատեսակ, այլ բազմատեսակ է, ապա շատ երաժիշտներ համարում են, որ իրենք ջազ են նվագում: Հեռավոր նմանություն կա, իհարկե: Ինչևէ, այդ երևույթը ես դրական եմ գնահատում… Ասեմ, որ տարեցտարի, օրեցօր ի հայտ են գալիս հրաշալի երաժիշտներ: Վերջին տարիներին բազմաթիվ հաջողություններ ենք ունեցել, մրցանակներ ենք բերել Հայաստան»:

Իսկ թե համաշխարհային շուկայում ջազն այսօր ինչ դիրք ունի, հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ընդգծեց, որ ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է խորթ երեխայի կարգավիճակում, ում գուցեև ուշադրություն դարձրել են, նույնիսկ՝ խնամել ու փայփայել, բայց մեծ սիրով չեն շրջապատել:

«Ամեն դեպքում, սա մասսայական արվեստ չի: Իհարկե, ջազի պատմությունն ունի հանճարներ, որոնք համաշխարհային ճանաչման էին հասել, սակայն այսօր ոչ արժեքավոր փոփ-աստղն ունի և՛ ավելի մեծ ճանաչում, և՛ ավելի շատ փողեր է վաստակում: Բոլոր բնագավառներում է այդպես: Եթե աշխարհի մարդկանց որոշենք ճաշակային կատեգորիաների բաժանել, ապա կտեսնենք, որ անճաշակ մարդիկ ավելի շատ են, քան՝ նրբաճաշակները: Այսօր մարդկանց քանի՞ տոկոսն է լսում Բախ, Մոցարտ կամ Բեթհովեն. բոլոր ժամանակաշրջաններում էլ պատկերն այս է՝ ավելի շատ լսել է էժանագին երաժշտությունը: Եթե հայ ժողովուրդը, հատկապես վերջին տարիներին, լեփ-լեցուն դահլիճներ է ապահովում թուրքա-պարսկական ղռղռոցներ կատարող հայ «երգիչների» համար, այդ նույն «երգիչներին» կոչումներ են շնորհվում, ապա դա ինչի՞ մասին է խոսում: Այս ամենի մեջ էլ ո՞ւր մնաց ջազը»:

Արվեսասեր հասարակություն ձևավորելու հարցում կարևոր է նաև հեռուստատեսության և ռադիոյի մոտեցումը: Ի վերջո, ճաշակ հենց նրանք են թելադրում: Ժամանակին FM ռադիոկայանների շարքում էր նաև «Ռադիո ջազը», որն ուներ իր կոնկրետ հասցեատերը, այնինչ այսօր ռադիոընկերությունների մեծամասնությունը մուղամներ են հնչեցնում: «Թե ինչու փակվեց «Ռադիո ջազը» ՝ չգիտեմ, մանրամասներին չեմ տիրապետում: Չգիտեմ էլ, այն ժամանակ ով էր ղեկավարում, բայց Ռուբեն Ջաղինյանն անհատական վերաբերմունք ուներ: Ցավալի էր, որ փակվեց, ամեն մի խոշոր եվրոպական քաղաք, առավել ևս՝ մայրաքաղաք, ջազային ռադիոկայաններ ունի, ինչը մեզ մոտ փակվեց: Չնայած կան ռադիոկայաններ, որոնք ճաշակով երաժշտություններ են հեռարձակում… Գոնե ես համառորեն արդեն 18 տարի պահպանում եմ իմ ջազային հեռուստաեթերը»,-ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը:

Ջազի օրվա կապակցությամբ հանրաճանաչ ջազմենը կոչ-հարցով հանդես եկավ: «90-ականների 4 տարվա պատերազմը մեզ դաս չեղավ, Հայաստանում շարունակում են «զռզռալ» թշնամու ելևէջներով: Գոնե այս 4-օրյա պատերազմը դաս լինի ու շատերին ուշքի բերի. հերիք չի՞ «զռզռաք» այդ ռաբիս ձայներով, այդքան նվիրված երգեք ձեր թշնամու երգերը: Ե՞րբ պետք է օրենք գրվի, որ հայը չպետք է կատարի նման երաժշտություն… Ինչևէ, կյանքն առաջ է գնում և ամեն մարդ պետք է անի այն, ինչ ցանկանում է անել: Ես իմ գործունեությանն եմ նվիրված, շատ հաճախ աշխատում եմ անվճար. արդեն 4 ամիս է՝ հունվար ամսից, ես չեմ վարձատրվում իմ աշխատանքի համար, բայց շարունակում եմ աշխատել: Ջազային ծրագրի համար հովանավոր գտնելը բարդ է, ինչ արած»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արմեն Թութունջյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում Այսօր, 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ Այսօր, 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի Այսօր, 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը Այսօր, 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի Այսօր, 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին 28/11/2024 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին 28/11/2024 17:35 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ 28/11/2024 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 28/11/2024 17:06 «Եթե խմբակցության անդամներից մեկը կարծիքներ է հայտնում, որոնք խմբակցության մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին 28/11/2024 16:54 Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին 28/11/2024 16:46 Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան 28/11/2024 16:38 Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան 28/11/2024 16:28 Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց 28/11/2024 16:23 Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում 28/11/2024 16:15 ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին 28/11/2024 16:01 Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերականգնի կազմակերպությունում լիարժեք մասնակցությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/11/2024 15:46 Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ 28/11/2024 15:42 Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան 28/11/2024 15:31 Արարատ Միրզոյանը և Յուսսի Հալլա-ահոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ 28/11/2024 15:28 Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք (Տեսանյութ) 28/11/2024 15:22 Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի նորոգման և վերականգնման աշխատանքները 28/11/2024 15:13 Եթե ​​Զուրաբիշվիլին ներում շնորհի Սահակաշվիլիին, միևնույն է` նա կմնա բանտում. Կոբախիձե 28/11/2024 15:05 Ռուսաստանն այսօր 10 անգամ ավելի շատ է հրթիռ արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին․ Պուտին 28/11/2024 14:57 Երևանում «Nissan Elgrand»-ը ռեստորանի մոտ կոտրել է օբյեկտի մի քանի սառնարան, բախվել դռանն ու կողաշրջվել 28/11/2024 14:54 Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 28/11/2024 14:51 ԲԴԽ նախագահ չի ընտրվել. որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ 28/11/2024 14:48 Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը ՀԱՊԿ նիստից բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը. Լուկաշենկո 28/11/2024 14:42 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով 28/11/2024 14:38 Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, հակառակ դեպքում՝ կտուգանվեն 28/11/2024 14:33 OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները 28/11/2024 14:29 Ռուսաստանի միջուկային հովանոցը նոր միջուկային դոկտրինով տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա. Շոյգու 28/11/2024 14:17 Հորդորում եմ մայթերով քայլել, թե չէ կստացվի ամեն ինչ լավ է, ամեն ինչ ընտիր է, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Վարչապետը՝ մարզպետներին 28/11/2024 14:04 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց 28/11/2024 13:54 ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում 28/11/2024 13:46 Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող համալիրը կհիմնանորոգվի, կդառնա հավաքական թիմերի մարզման կենտրոն 28/11/2024 13:33 Տավուշում հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց․ Ոսկան Սարգսյանը՝ Ցականյանի մասին 28/11/2024 13:29 Գյումրիում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել մյուս համայնքների վրա. Քաղաքագետ 28/11/2024 13:16 «Մի պզզցրեք, վարչապետն ա ստեով անցնում». ինչ է կատարվել, երբ Նիկոլ Փաշինյանն անցել է «Լվա ինքդ»-ի կողքով (Տեսանյութ) 28/11/2024 13:10 Հայ-ադրբեջանական սահման Դուդայի այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ 28/11/2024 13:07 ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով. փոփոխություններ կարվեն. Փոխնախարար (Տեսանյութ) 28/11/2024 13:00 «Թույլ չեմ տա որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի». Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետին ու ԳՇ բարձրաստիճան պաշտոնյային (Տեսանյութ) 28/11/2024 12:55 Ինձ շատ մարդկանց հետ կարող են կապել, բայց առաջին հերթին ինձ կապեք պետության հետ. ՔԿ նորանշանակ նախագահը՝ Վարդապետյանի կադր լինելու մասին (Տեսանյութ) 28/11/2024 12:51 Իջևանում արցախցիների համար կանցկացվի կարիերայի տոնավաճառ 28/11/2024 12:49 Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ 28/11/2024 12:40 Բանակայինների աշխարհի առաջնությունը ոչ թե մարզիկների համար է, ովքեր բանակ են գնում մրցմանը մասնակցելու, այլ առաջնություն է մարզիկների, ովքեր ծառայում են բանակում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 28/11/2024 12:36 Ձեր համակարգչում մի բան կարդում եք, ինչ-որ մի բան լինում է և Դուք Ձեր դիրքորոշումն ըստ այդմ եք ձևավորում. Փաստաբանը՝ դատավորին (Տեսանյութ) 28/11/2024 12:26 Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինծառայող է զոհվել 28/11/2024 12:23 Դիտարկում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը. Դուդա 28/11/2024 12:21 Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք 28/11/2024 12:14 Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է գողությունը, մեղադրյալը կալանավորվել է 28/11/2024 12:07 Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի 28/11/2024 11:56 Բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ ուշադրություն են հրավիրում, քան՝ օրհներգին. իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ. Փաշինյան (Տեսանյութ) 28/11/2024 11:52 Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին. Օլիվիե Դըկոտինյիի արձագանքը՝ Շարմազանովին 28/11/2024 11:39 Ցանկացած արյան, մեզի, մազի նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան հանձնեն. Պատգամավորը՝ թմրամիջոց օգտագործելու լուրերի մասին 28/11/2024 11:29 Գոռ Քլոյանի քույրը և դատավորը՝ նույն նախընտրական ցուցակում. Քոչարյանի և մյուսների գործով դատավորը պնդում է, թե չգիտեր այդ մասին 28/11/2024 11:14 Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ (Տեսանյութ) 28/11/2024 11:13 Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 11:07 Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության խնդիրների լուծման մրցույթում 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը հաղթող է ճանաչվել 28/11/2024 11:00 Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (Տեսանյութ) 28/11/2024 10:51 Անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում Ադրբեջանի հետ պաշտոնական համագործակցություն առկա չէ 28/11/2024 10:44 Գոհաբանության տոնի կապակցությամբ ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է 28/11/2024 10:39 ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի 28/11/2024 10:37 Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից 12-ն ամբողջությամբ մարել է պարտավորությունները 28/11/2024 10:30 Հայ մասնագետների թիմը կաջակցի Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոնի փորձը ներդնել նաև Երևանում. Ավինյան (Տեսանյութ) 28/11/2024 10:25 Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմնադրամ 28/11/2024 10:21 Հրդեհ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ 28/11/2024 10:14 Երևանում շինարարության ժամանակ քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ հոսպիտալացվել է 28/11/2024 10:12 Որ հասցեներում ջուր չի լինի 28/11/2024 10:06 Գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնող արցախցիների դեպքում անհնարին դարձվի տոկոսադրույքի հետվերադարձից օգտվելու հնարավորությունը. Աբրահամյան 28/11/2024 09:43 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 28/11/2024 09:40 Աշոցքի, Գառնու տարածաշրջաններում, Վարդենիս, Աբովյան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյուն է տեղում 28/11/2024 09:11 «Փաստ». Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են 28/11/2024 09:05 «Ժողովուրդ». Վրաստանից ավտոմեքենաների ներկրման գործարքն արվում է առանց Հայաստանի 28/11/2024 09:04 «Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու 28/11/2024 08:59 «Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը 28/11/2024 08:56 «Հրապարակ». Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում 28/11/2024 08:54 «Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո

Տվյալ բաժնի վերջին նյութերը