02/05/2016 15:30
Կյանքից հեռացել է նկարիչ Հենրի Գարուկյանը
Նախօրեին կյանքից հեռացել է նկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Հենրի Գարուկյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:
Հենրի Գարուկյանը ծնվել է 1950 թ. սեպտեմբերի 27, Վանաձորում: 1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1984 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Կատարել է ներկայացումների, ամսագրերի, ինչպես նաև ինտերիերի ձևավորումներ կերամիկայի, գոբելենի և քանդակի ժանրերում։
Նկարչի հոգեհանգիստը տեղի կունենա «Մատուռ» սգո համալիրի մեծ սրահում (Ֆուչիկի 27/34) մայիսի 3-ին, ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը` մայիսի 4-ին, ժամը 13:00-ին` Նկարիչների միությունից: