03/05/2016 09:25
Պաշտպանության ոլորտում պաշտոնանկությունները շարունակվելու են. հաջորդը՝ Մուրադ Իսախանյանն է
Պաշտպանության ոլորտում պաշտոնանկությունները շարունակվելու են: «Իրատեսի» տեղեկություններով, առաջիկայում աշխատանքային թերացումների համար որոշ վարչությունների պետեր ևս հրաժեշտ կտան իրենց աթոռին:
«Աշխատանքից հեռացվելու է նաև ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը, ով թերացել է տեխնոլոգիական զարգացման ոլորտի մասնագետների հետ աշխատանքում:
Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հեռացմանը զուգընթաց, մեր աղբյուրը չբացառեց նաև, որ այլ ոլորտի պատասխանատուներ ևս կազատվեն աշխատանքից:
Ընդ որում, չի բացառվում, որ հերթը կհասնի խոշոր «շնաձկներին»: Սակայն այս օրերին երկրի ղեկավարությունը նման քայլերի դեռ չի գնա` հաշվի առնելով սահմանային լարվածությունը: Երբ իրավիճակը կայունանա, կմեկնարկի ներքին «զտումների» փուլը»,-հավելել է թերթը: