04/05/2016 09:17
ՀԾԿՀ-ն պատրաստվում է էլէներգիայի սակագինը նվազեցնել մոտ երեք դրամով
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է էլէներգիայի սակագինը նվազեցնել մոտ երեք դրամով և սահմանել այն 45.5 դրամ մեկ կիլովատ ժամի դիմաց:
«Դեռ նախօրեին ՀԾԿՀ-ն հայտարարել էր, թե սեփական նախաձեռնությամբ սկսում է էլէներգիայի սակագնի վերանայման գործընթաց և դա պայմանավորել էր հիմնականում նրանով, որ ՋԷԿ-երին մատակարարվող ռուսական գազի գինը նվազել է:
Ըստ կոպիտ հաշվարկների, միայն գազի գնի նվազման հետևանքով էլէներգիայի սակագինը կնվազի 1-1.5 դրամով: Իսկ դա նշանակում է, որ հանձնաժողովը նոր սակագինը որոշելիս հաշվի է առնելու նաև այլ գործոններ, օրինակ էներգահամակարգում կուտակված պարտքերի՝ նախատեսվածից ավելի արագ մարումը»,- գրել է թերթը: