04/05/2016 12:14
«Եվրատեսիլ 2016»-ում բելառուսցի մասնակիցը հանդես կգա մերկ և գայլի հետ
«Եվրատեսիլ 2016»-ում Բելառուսը ներկայացնող Ivan (Ալեքսանդր Իվանովը) հանդես կգա մերկ: Ինչպես հայտնում է Regnum-ը, մրցույթի կազմակերպիչները թույլ են տվել նրան նաև բեմ բարձրացնել կենդանի գայլ: Մերկ մարդն ու կենդանին խորհրդանշելու են մարդու միասնությունը բնության հետ:
Նշվում է, որ բելառուսական կողմի մասնակցի մերկ հանդես գալու առաջարկը ոչ մի բողոք չի առաջացրել, սակայն կենդանու օգտագործմանը ոչ բոլորն են կողմ եղել: