04/05/2016 09:46
ԼՂՀ ՄԻՊ կնշականվի Ռուբեն Մելիքյանը. նա արդեն Արցախում է
«Հայկական ժամանակին» հայտնի է դարձել, որ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը դառնալու է ԼՂՀ Մարդու իրավունքների նոր պաշտպանը: Մելիքյանը, ի դեպ, երեկ Արցախում էր և հանդիպում էր ԼՂՀ խորհրդարանական խմբակցությունների հետ:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ հրաժարական էր տվել ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը: Ռուբեն Մելիքյանը թերթի հետ հեռախոսազրույցում, պատասխանելով հարցին, թե ինքն է լինելո՞ւ ԼՂՀ նոր օմբուդսմենը, ասել է. «Ես չեմ կարող դա պաշտոնապես հաստատել»: Նա նաև հավելել է, որ այժմ ինքն արձակուրդում է:
Իսկ ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն էլ թերթի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ խորհրդարանում Ռուբեն Մելիքյանի հետ հանդիպումներ են ընթանում, և մայիսի 5-ին քննարկելու են օմբուդսմենի թեկնածուի հարցը»: