Այդ 4 օրերի թեժ մարտերն ուղղակի ապացուցեցին, որ ժողովուրդն իր երկրին տեր է կանգնում՝ առանց իշխանավորների որոշման. Լալա Մնացականյան

04/05/2016 20:23

Այդ 4 օրերի թեժ մարտերն ուղղակի ապացուցեցին, որ ժողովուրդն իր երկրին տեր է կանգնում՝ առանց իշխանավորների որոշման. Լալա Մնացականյան


2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շատ բան փոխեց ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական փոխհարաբերություններում, այլև՝ յուրաքանչյուր հայի ներսում: Կյանքը սահմանազատվեց մինչ ապրիլի 1 և ապրիլի 1-ից հետո: Եթե մինչ այս մտածում էինք, որ իշխանությունների հանդեպ ունեցած անվստահության մթնոլորտն այլևս հայրենասերներ ու հարենիքի համար կյանքը տվողներ չի ծնի, ապա վերջին մեկ ամիսն ապացուցեց՝ հայրենիքի շահն առաջնային է յուրաքանչյուր հայի համար:

«Պարույր Սևակն իր «անլռելի զանգակատուն» պոեմի մեջ մի հատված ունի՝ «Ղողանջ զարմանքի» է կոչվում: Այնտեղ ասվում է, որ նույնիսկ այն հայն, ով օտարամոլ էր, հեռացած երկրից՝ հենց հասնում է գերագույն վտանգը, սկսում է գլխիվայր փոխվել, քանի որ մեր մեջ հակառակության ոգին է խոսում: Բայց ինչո՞ւ հասցնենք գերագույն վտանգի ու նոր փոխվենք… Մեր ժողովուրդն անկանխատեսելի է, օրհասական պահերին կարող է միանգամից ոտքի կանգնել ու ամեն ինչ փոխել: Այդ 4 օրերի թեժ մարտերն ուղղակի ապացուցեցին, որ ժողովուրդն իր երկրին տեր է կանգնում՝ առանց իշխանավորների որոշման: Ուրիշները կռվի ժամանակ փախչում են, մենք՝ վերադառնում ու զենք վերցնում»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհի, բեմադրիչ, Հայաստանի վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը: 

Ապրիլի 5-ին ձեռքբերված հրադադարի բանավոր պայմանավորվածությունը շատերի համար անվստահել է: Որքանո՞վ է արժանահավատ այս «խաղաղությունը» ու ի՞նչ փոխվեց այս մեկ ամսվա ընթացքում հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարծում եմ, այս հարցին ավելի ռեալ պատասխան կարող է տալ քաղաքականությամբ զբաղվող մարդը, զինվորականը: Ես, որպես քաղաքացի, միայն կարող եմ ասել, որ այս պատերազմում մենք ընդամենը պաշտպանում ենք մեր հողերը ու պետք է մեր ազատագրած հողերին տեր լինենք: Սա մեր հաղթանակն է, որը չպահել, չամրագրել՝ նշանակում է, որ ոչ թե ազգ ենք, այլ ցեղախումբ: Մենք ժողովուրդ ենք, ով իր հողերին տեր է կանգնելու: Որպես հայ, ՀՀ քաղաքացի՝ երկրորդ կարծիք այս թեմայի շուրջ չեմ հանդուրժում: Կցանկանայի վստահ լինել, որ մեր պետական այրերն էլ են այսպես մտածում»:  

Շնորհիվ հայ զինվորի՝ կռվի դաշտում մեր հաղթանակներն անխուսափելի են, բայց թե ինչքանո՞վ են դրանք իրական դիվանագիտական հարթությունում՝ այլ հարց է: «Հավատացեք, դիվանագիտական դաշտը կռվի դաշտին հավասար կարևորություն ունի: Մենք այս միջոցով աշխարհին հայտ ենք ներկայացնում, որ տեր ենք եղել ու կլինենք մեր հողերին: Չգիտեմ՝ սա որքանով է առնչվում դիվանագիտությանը, բայց ես մի փոքր մտավախություն ունեմ այն առումով, որ «համ նալին են խփում, համ՝ մեխին»: Որոշ պետական այրեր այնպիսի հեղհեղուկ, ոչինչ չասող պատասխաններ են տալիս, որ չեմ կարողանում կողմնորոշվել՝ ի վերջո ո՞րն է մեր դիրքորոշումը, ձևակերպումը: Մեկ ասում են, որ 5 ազատագրված տարածքները մերն են, մեկ էլ ասում են՝ իրենցից վերցված հողերը հետ ենք վերադարձնելու: Բայց այդ ո՞ր հողերն են իրենցը, դեռ մե՛նք հողեր ունենք իրենցից ազատագրելու: Ընդհանրապես, ադրբեջանական հող ասելով ի՞նչ նկատի ունեն: Ցավալին ու զարմանալին այն է, երբ զինվորը հաղթում է, բայց վերին ատյաններում հետ են կանգնում … Ես այս ամենից բան չեմ հասկանում, այս ի՞նչ խաղեր են անում՝ չեմ հասկանում: Միգուցե այստեղ իսկապես դիվանագիտական նուրբ խաղեր են ընթանում, որոնք իմ խելքի բանը չեն, բայց այն, որ մեր ազատագրված հողերից մի թիզ անգամ չպետք է զիջենք՝ ակնհայտ է… Վերջերս ամուսնուս հետ Ղարաբաղ մեկնեցինք, եթե չգնայի,  սիրտս կպայթեր: Ինքս 25 տոկոսով ղարաբաղցի եմ ու հպարտանում եմ դրանով: Արցախն ուղղակի դրախտավայր է, այդքան մաքուր ու պայծառ երկիր, արժանապատվություն ունեցող ժողովուրդ: Չեմ կարծում, որ այդպիսի պատվախնդրություն ունեցող մարդը թույլ կտա, որ իր պապենական երկրին տիրի քոչվոր մի ցեղ: Ադրբեջանն  անհասկանալի երկիր է, որը չկա քարտեզի վրա. ինձ համար դա արհեստականորեն բուծած երկիր է»,-նշեց մեր զրուցակիցը:

Այս օրերին Արցախն, իսկապես,  մարդաշատ էր և բոլորի նպատակը ոչ թե Արցախում, այլ արցախցու կողքին լինելն էր: Շատերն իրենց այցելությունները շոուի էին վերածում, շատերն էլ՝ լռությամբ սատարում ղարաբաղցուն: «Ես չեմ կարող մեղադրել այն մարդկանց, ովքեր Արցախում շոու են արել: Ի դեպ, երբ հայտնի ու ճանաչված մարդ է գնում, բնակիչները ոգևորվում են ու դա վատ չէ: Այլ բան, որ այդ հայտնին իր այցելությունը նաև որպես սեփական PR է օգտագործել… Չգիտեմ, կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր զինվորի կյանքի համար վախը, զոհված զինվորի սուգը սեփական անձի համար PR-ի կվերածեն… Երբ ես մեկնեցի, մեծ էր հուզմունքս ու ոգևորվածությունս՝ տեսնելով, թե ինչպե՞ս են մեր հոգևորականները մարտի դաշտ գնում: Բոլորն իրենց սքեմների տակից զինվորական համազգեստ էին հագել: Դուք պատկերացնո՞մ եք դա ինչ է՝ սեր հայրենիքի հանդեպ: Իսկ այդ սերը բացատրել անհնար է, չափել անհնար է: Հա, մեկ բան էլ կցանկանայի ասել, ո՞նց կարող է Արցախ տանող ճանապարհն այդ վիճակին լինել: Խոսքս ուղղում եմ Սյունիքի մարզպետին՝ դուք տեսե՞լ եք, որ սյունյաց ճանապարհներն ամբողջովին քանդված են: Չգիտեմ, հիմա «կարկատե՞լ» են, թե՞ ոչ, բայց այդպիսի ճանապարհ չի կարելի հանդուրժել»,-ասաց դերասանուհին:

Լալա Մնացականյանը չի ընդունում վերջին շրջանում տարածված՝ ապրիլյան քառօրյա պատերազմ արտահայտությունը: Նա գտնում է, որ այս կռիվը տևում է արդեն շուրջ 30 տարի, իսկ նախորդ մեկ ամսյակը հերթական անգամ դաս եղավ և՛ ժողովրդի, և՛ իշխանության համար: Ինչպես դերասանուհին է նշում, պարզապես այս օրերին ժողովուրդը հասկացավ, որ ունենք փոքրիկ Հայաստան ու փոքրիկ Արցախ ու նահանջելու տեղ չունենք: «Գիտեք, այդ քառօրյա արտահայտությունն ինձ անհանգստություն է պատճառում: Տպավորություն է, որ մինչ այդ խաղաղ ապրել ենք, միայն այդ 4 օրն ենք պատերազմի մեջ ընկել, կորուստներ ունեցել… Ո՛չ, սա 28 տարվա պատերազմ է, ի՞նչ քառօրյայի մասին է խոսքը: Ի՞նչ է, մենք մինչև այդ ու դրանից հետո չե՞նք պատերազմում: Սարսափելին այն է, որ այս տարիների ընթացքում չենք կարողանում վերջնական արդյունքի հասնել, ինչպե՞ս կարելի է 28 տարի պատերազմել: Կարծես՝ ամեն եկող նախագահ հարցի լուծումը մյուսի վրա է գցում: Վերջերս Պուտինի խոսքերն էի լսում. կանգնեց ու Թուրքիային պարզ տեքստով ասաց՝ դուք իմ ինքնաթիռը խփել եք, ուրեմն պատժվելու եք: Մտածում եմ՝ Աստված իմ, կարժանանա՞նք այսպիսի նախագահի, ով այսպիսի կտրուկ դիրքորոշում կունենա: Թե չէ անընդհատ լսում ենք՝ շրջապատված ենք թշնամիներով, մեզ նեղում են, սպանում են, պետք է զգույշ լինենք… Չեմ հերքում, զգուշավորությունը շատ լավ բան է, բայց այս աստիճանի՞: Սա արդեն վախկոտության է վերածվում: Իսկ թե ինչու են վախենում, դա բոլորը շատ լավ գիտեն»:

Դերասանուհին ընդգծեց, որ լավատեսորեն է տրամադրված և հավատում է մեր վերջնական հաղթանակին: Լավատեսության հիմնական պատճառն էլ հերոս հայորդին ու հաղթական մայիսն են: «Սա մայիսն է, իսկ մայիսը մեր հաղթանակների ամիսն է: Մենք ունեցել ենք մեծ Հայաստան, բայց 300 հազար ք/կմ-ից մնացել է 29 հազարը, 3-4 հազար էլ՝ Արցախը: Այլևս նահանջելու, փախչելու տեղ չունենք, չենք պատրաստվում ոմանց նման քոչվոր ցեղ դառնալ: Ունենք պետություն, հայրենիք ու պետք է ամեն ինչ անենք, որ պահենք այն: Հպարտանում, խոնարհվում եմ այն զինվորների առջև, ովքեր այս երկիրն իրենց իսկ կյանքի գնով են պահում: Ես չեմ կարողանում այս օրերին լուրեր կարդալ, նայել այն գեղեցիկ երիտասարդների նկարներին, ովքեր այլևս սերունդ չեն տալու»,-Aysor.am-ի հետ զրույցը հուզմունքով եզրափակեց Լալա Մնացականյանը: 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում Այսօր, 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ Այսօր, 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի Այսօր, 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը Այսօր, 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի Այսօր, 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին 28/11/2024 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին 28/11/2024 17:35 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ 28/11/2024 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 28/11/2024 17:06 «Եթե խմբակցության անդամներից մեկը կարծիքներ է հայտնում, որոնք խմբակցության մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին 28/11/2024 16:54 Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին 28/11/2024 16:46 Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան 28/11/2024 16:38 Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան 28/11/2024 16:28 Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց 28/11/2024 16:23 Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում 28/11/2024 16:15 ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին 28/11/2024 16:01 Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերականգնի կազմակերպությունում լիարժեք մասնակցությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/11/2024 15:46 Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ 28/11/2024 15:42 Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան 28/11/2024 15:31 Արարատ Միրզոյանը և Յուսսի Հալլա-ահոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ 28/11/2024 15:28 Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք (Տեսանյութ) 28/11/2024 15:22 Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի նորոգման և վերականգնման աշխատանքները 28/11/2024 15:13 Եթե ​​Զուրաբիշվիլին ներում շնորհի Սահակաշվիլիին, միևնույն է` նա կմնա բանտում. Կոբախիձե 28/11/2024 15:05 Ռուսաստանն այսօր 10 անգամ ավելի շատ է հրթիռ արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին․ Պուտին 28/11/2024 14:57 Երևանում «Nissan Elgrand»-ը ռեստորանի մոտ կոտրել է օբյեկտի մի քանի սառնարան, բախվել դռանն ու կողաշրջվել 28/11/2024 14:54 Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 28/11/2024 14:51 ԲԴԽ նախագահ չի ընտրվել. որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ 28/11/2024 14:48 Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը ՀԱՊԿ նիստից բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը. Լուկաշենկո 28/11/2024 14:42 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով 28/11/2024 14:38 Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, հակառակ դեպքում՝ կտուգանվեն 28/11/2024 14:33 OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները 28/11/2024 14:29 Ռուսաստանի միջուկային հովանոցը նոր միջուկային դոկտրինով տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա. Շոյգու 28/11/2024 14:17 Հորդորում եմ մայթերով քայլել, թե չէ կստացվի ամեն ինչ լավ է, ամեն ինչ ընտիր է, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Վարչապետը՝ մարզպետներին 28/11/2024 14:04 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց 28/11/2024 13:54 ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում 28/11/2024 13:46 Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող համալիրը կհիմնանորոգվի, կդառնա հավաքական թիմերի մարզման կենտրոն 28/11/2024 13:33 Տավուշում հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց․ Ոսկան Սարգսյանը՝ Ցականյանի մասին 28/11/2024 13:29 Գյումրիում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել մյուս համայնքների վրա. Քաղաքագետ 28/11/2024 13:16 «Մի պզզցրեք, վարչապետն ա ստեով անցնում». ինչ է կատարվել, երբ Նիկոլ Փաշինյանն անցել է «Լվա ինքդ»-ի կողքով (Տեսանյութ) 28/11/2024 13:10 Հայ-ադրբեջանական սահման Դուդայի այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ 28/11/2024 13:07 ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով. փոփոխություններ կարվեն. Փոխնախարար (Տեսանյութ) 28/11/2024 13:00 «Թույլ չեմ տա որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի». Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետին ու ԳՇ բարձրաստիճան պաշտոնյային (Տեսանյութ) 28/11/2024 12:55 Ինձ շատ մարդկանց հետ կարող են կապել, բայց առաջին հերթին ինձ կապեք պետության հետ. ՔԿ նորանշանակ նախագահը՝ Վարդապետյանի կադր լինելու մասին (Տեսանյութ) 28/11/2024 12:51 Իջևանում արցախցիների համար կանցկացվի կարիերայի տոնավաճառ 28/11/2024 12:49 Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ 28/11/2024 12:40 Բանակայինների աշխարհի առաջնությունը ոչ թե մարզիկների համար է, ովքեր բանակ են գնում մրցմանը մասնակցելու, այլ առաջնություն է մարզիկների, ովքեր ծառայում են բանակում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 28/11/2024 12:36 Ձեր համակարգչում մի բան կարդում եք, ինչ-որ մի բան լինում է և Դուք Ձեր դիրքորոշումն ըստ այդմ եք ձևավորում. Փաստաբանը՝ դատավորին (Տեսանյութ) 28/11/2024 12:26 Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինծառայող է զոհվել 28/11/2024 12:23 Դիտարկում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը. Դուդա 28/11/2024 12:21 Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք 28/11/2024 12:14 Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է գողությունը, մեղադրյալը կալանավորվել է 28/11/2024 12:07 Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի 28/11/2024 11:56 Բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ ուշադրություն են հրավիրում, քան՝ օրհներգին. իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ. Փաշինյան (Տեսանյութ) 28/11/2024 11:52 Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին. Օլիվիե Դըկոտինյիի արձագանքը՝ Շարմազանովին 28/11/2024 11:39 Ցանկացած արյան, մեզի, մազի նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան հանձնեն. Պատգամավորը՝ թմրամիջոց օգտագործելու լուրերի մասին 28/11/2024 11:29 Գոռ Քլոյանի քույրը և դատավորը՝ նույն նախընտրական ցուցակում. Քոչարյանի և մյուսների գործով դատավորը պնդում է, թե չգիտեր այդ մասին 28/11/2024 11:14 Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ (Տեսանյութ) 28/11/2024 11:13 Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 11:07 Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության խնդիրների լուծման մրցույթում 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը հաղթող է ճանաչվել 28/11/2024 11:00 Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (Տեսանյութ) 28/11/2024 10:51 Անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում Ադրբեջանի հետ պաշտոնական համագործակցություն առկա չէ 28/11/2024 10:44 Գոհաբանության տոնի կապակցությամբ ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է 28/11/2024 10:39 ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի 28/11/2024 10:37 Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից 12-ն ամբողջությամբ մարել է պարտավորությունները 28/11/2024 10:30 Հայ մասնագետների թիմը կաջակցի Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոնի փորձը ներդնել նաև Երևանում. Ավինյան (Տեսանյութ) 28/11/2024 10:25 Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմնադրամ 28/11/2024 10:21 Հրդեհ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ 28/11/2024 10:14 Երևանում շինարարության ժամանակ քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ հոսպիտալացվել է 28/11/2024 10:12 Որ հասցեներում ջուր չի լինի 28/11/2024 10:06 Գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնող արցախցիների դեպքում անհնարին դարձվի տոկոսադրույքի հետվերադարձից օգտվելու հնարավորությունը. Աբրահամյան 28/11/2024 09:43 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 28/11/2024 09:40 Աշոցքի, Գառնու տարածաշրջաններում, Վարդենիս, Աբովյան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյուն է տեղում 28/11/2024 09:11 «Փաստ». Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են 28/11/2024 09:05 «Ժողովուրդ». Վրաստանից ավտոմեքենաների ներկրման գործարքն արվում է առանց Հայաստանի 28/11/2024 09:04 «Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու 28/11/2024 08:59 «Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը 28/11/2024 08:56 «Հրապարակ». Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում 28/11/2024 08:54 «Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո

Տվյալ բաժնի վերջին նյութերը