04/05/2016 16:25
Շվեդիայից ժամանած Սուրբ Հովհաննես երգչախումբը հանդես կգա համերգներով
Մայիսի 4-ին ժամը 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում համատեղ համրգով հանդես կգան Շվեիդիայից ժամանած «Սուրբ Հովհաննեսի» անվան և Հայաստանի «Սպեղանի» երգչախմբերը: Համերգի մուտնք ազատ է: Այստեղ երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժորն Կարին Օլդրիրն նաև վարպետության դասեր կանցկացնի հայ երիտասարդ երաժիշտների և երգիչների համար:
Մայիսի 6-ին երգչախումը կլինի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ ևս հանդես կգա համերգով:
Իսկ մայիսի 7-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում «Եղիցի Լույս» խորագիրը կրող համատեղ համերգի ընթացքում «Սուրբ Հովհաննես» և «Սպեղանի» եգչախմբերին կմիանա Հայաստանի պարարվեստի վաստակավոր կոլեկտիվ «Բարեկամություն» համույթը՝ գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը:
Տեղեկացնենք, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանության աջակցությամբ՝ ի դեմս դեսպանատան ներկայացուցիչ Մարթեն Էմբերգի:
Համերգի ինֆորմացիոն հովանավորն է Aysor.am-ը: