06/05/2016 10:36
Առաջին 10 խոշոր հարկատուները վճարել են Հայաստանի հարկային եկամուտների 19%
Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2016 թ-ի առաջին առամսյակում ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 156 մլրդ 552 մլն դրամ հարկ:
Պետեկամուտների կոմիտեի տվյալով՝ այդ ցուցանիշը կազմում է առաջին եռամսյակում 231 մլրդ դրամ կազմող ամբողջ հարկային եկամուտների մոտ 68%-ը:
Հայաստանի 10 խոշոր հարկատուները վճարել են 45 մլրդ 364 մլն դրամ հարկեր կամ ամբողջ հարկային եկամուտների մոտ 19%-ը: