![«Analitik.am»-ի տնօրենի օգնականը կալանավորվեց 2 ամսով](https://www.aysor.am/news_images/361/1080329_1/50.thumb.jpeg)
06/05/2016 18:47
«Analitik.am»-ի տնօրենի օգնականը կալանավորվեց 2 ամսով
«Analitik.am» կայքի տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանը կալանավորվեց երկու ամսով: Նման որոշում կայացրեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:
Դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ նիստն անցկացվեց դռնփակ:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հաղորդում է տվել, որ «Analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իրեն վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ:
Հանդիպումների ընթացքում անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 000 դրամ:
Մայիսի 3-ին կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանն ու տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանը հայտնաբերվել ու ձերբակալվել էին: